Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ցանկության դեպքում «ոչ»-ի ճակատ կարելի է ստեղծել նաեւ առանց լուրջ ֆինանսական միջոցների. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 02,2015 11:50

Շատ ավելի վիրավորական է այն, որ իշխանական քարոզչամիջոցները (հատկապես իրենք իրենց որպես ընդդիմադիր ներկայացնողները) բացահայտորեն ծաղրում են հասարակությանը՝ գիշեր-ցերեկ քարոզելով այն միտքը, թե «ոչ»-ի ճակատ ձեւավորել հնարավոր չի լինի, որովհետեւ ՀԱԿ-ը զրկվել է ԲՀԿ-ի «ֆինանսական աջակցությունից» եւ չի կարող զանգվածային միտինգներ կազմակերպել։ Այսինքն՝ պետական քարոզչամեքենան մի ամբողջ ժողովրդի դրել է անհասկացող ու բթամիտ զանգվածի տեղ, որն առանց «քյաշ» փողի ոտքը ոտքի առաջ չի դնի՝ եթե անգամ գնում է պայքարելու իր երկրի ապագայի համար։

Չէ, մենք հասկանում ենք, որ հանրապետականները կարող են այդպես մտածել, որովհետեւ իրենց միջոցառումներին մարդկանց զոռով են բերում, եւ տրանսպորտի ու Կարեն Ավագյանի փուչիկների համար էլ հսկայական գումարներ են «դուրս գրվում», բայց Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու դեմ ակցիաներ կազմակերպել կարելի է նաեւ առանց փողի կամ չնչին գումարով։

Լավ, հասկացանք՝ մարզերի բնակիչների մասնակցությունն ապահովելը դժվար կլինի (չնայած՝ ցանկացած մարզի ամենաաղքատ բնակիչն էլ, եթե կարեւոր գործ է լինում, Երեւան գալու համար մի 500-600 դրամ գտնում է), բայց Երեւանում այդ խնդիրը հաստատ չկա։ Երեւանցիների 80-90 տոկոսը հաստատ չի ցանկանում, որ Սերժ Սարգսյանը պահպանի իշխանությունը, երեւանցիների 80-90 տոկոսի գրպանում հաստատ 100 դրամ կգտնվի կենտրոն իջնելու համար, ու իրազեկման պրոբլեմ էլ չկա՝ երեւանցիների 80-90 տոկոսը հաստատ օրը մի քանի անգամ մտնում է ինտերնետ։

Պարզ ասած՝ ցանկության դեպքում «ոչ»-ի ճակատ կարելի է ստեղծել նաեւ առանց լուրջ ֆինանսական միջոցների։ Եվ դա պետք է անել հնարավորինս արագ, որովհետեւ ժամանակ չկա, իշխանությունները փորձելու են հանրաքվեն անցկացնել «արագի մեջ»:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930