Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մասնակցեց Բուխարեստում կազմակերպված «Դեսպանատների փառատոն» միջոցառմանը

Սեպտեմբեր 02,2015 18:25

Ռումինիայի արտաքին գործերի նախարարության և «ESCU» հիմնադրամի նախաձեռնությամբ սեպտեմբերի 1-5-ին Բուխարեստում առաջին անգամ անցկացվում է Դեսպանատների փառատոնը, որին մասնակցում է նաև Ռումինիայում ՀՀ դեսպանությունը: Փառատոնը կազմակերպվում է Ռումինիայում դիվանագետի օրվա և տարեկան դիվանագիտական հավաքի կապակցությամբ: Դեսպանատների փառատոնի առաջին թողարկմանը մասնակցում են Ռումինիայում հավատարմագրված շուրջ երկու տասնյակ դեսպանություններ, նույնքան էլ ռումինական տարբեր հաստատություններ:

Փառատոնի հանդիսավոր բացումը կայացավ սեպտեմբերի 1-ին Ռումինիայի Ազգային գրադարանի ցուցասրահում, որի կենտրոնական հատվածում` ՀՀ դեսպանությանը հատկացված տաղավարում, Հայաստանը ներկայացվեց պատմական քարտեզներով, հայոց պատմության էջերը զարդարող 19-րդ դարի իտալացի վարպետների գրաֆիկական աշխատանքներով, հայկական փայտագործության նմուշներով և ժամանակակից Հայաստանը պատկերող լուսանկարներով:

Դեսպանատների փառատոնի շրջանակներում Բուխարեստի կենտրոնական զբոսայգում կազմակերպվում է բացօթյա ցուցադրություն, ուր Հայաստանի դեսպանության տաղավարը հանրամատչելի գրականությամբ ներկայացնում է Հայաստանի մշակութային, զբոսաշրջային և տնտեսական հնարավորությունները, հայ վարպետների ձեռագործ իրեր և հայկական գորգագործության նմուշներ:

«Cinema Studio» կինոթատրոնում` ազգային ֆիլմերի ցուցադրության շրջանակներում, Հայաստանը ներկայանում է ռեժիսոր Արսեն Հակոբյանի «Հայաստանից Եվրոպա» պատմավավերագրական ֆիլմով:

«Բացիր քո մշակույթը» խորագրով Դեսպանատների փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը և գալահամերգին ներկա էին Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուն, պետքարտուղար Բոգդան Ստանոևիչը, դեսպաններ, մշակութային հաստատությունների ղեկավարներ և արվեստագետներ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930