Լրահոս
Օրվա լրահոսը

Արջը հարձակվելով՝ վնասվածքներ է պատճառել նոյեմբերյանցի ավագ հրշեջին

Սեպտեմբեր 02,2015 19:40

Օգոստոսի 30-ին Նոյեմբերյանի «Քարակիտուկ» սարամասի մոտակա անտառում արջը հարձակվել է Նոյեմբերյանի հրշեջ- փրկարարական ջոկատի ավագ հրշեջ, Նոյեմբերյան քաղաքի 35-ամյա բնակիչ  Արման Մամյանի վրա: Վերջինս անտառ է գնացել ձմռան վառելափայտ ընտրելու համար:

Ա. Մամյանը պայքարել է անտառի հսկայի դեմ, Արմանին օգնության է հասել իր շունը: Արջը կոտրել է ավագ հրշեջի մատներից մեկը, որոշ չափով վնասել նրա ոտքի ջլերը: Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատի պետ Արարատ Ազատյանից տեղեկացանք , որ Ա. Մամյանը ներկայումս բուժվում է Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում:

Նոյեմբերյան քաղաքի բնակիչները հայտնեցին, որ 2 տարի առաջ նույն տարածքում արջը հարձակվել է Արման Մամյանի հոր՝ Սամվելի վրա, ով անտառ էր գնացել սունկ հավաքելու:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gohab says:

    Այստեղ հաստատ ցեղական թշնամություն կա ․

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930