Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդները երեւանցիներին հիշեցնում են Արցախի անկախության 24-ամյակը

Սեպտեմբեր 02,2015 22:17

Այսօր՝ Արցախի անկախության 24-ամյակին նվիրված ՀՅԴ երիտասարդական միության երիտասարդները արցախյան գոյամարտի թեմայով ցուցահանդես, ֆիլմի ցուցադրություն ու Արցախյան ազատամարտի թեմայով դասախոսություն էին կազմակերպել:

Միության երիտասարդներն ամեն տարի երեւանցիներին հիշեցնում են Արցախի անկախության մասին:

«Այս օր կարեւոր օր է, որ Արցախը որպես առանձին պետություն կարողացավ դուրս գալ դժվարին իրավիճակից եւ արցախյան այդ  խառնաշփոթի մեջ կարողացավ անկախություն կերտել համահայկական ուժերով»,- ասաց ՀՅԴ Երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը:

image-2

Նրա խոսքով, երեւանցիներից քչերն են սովորաբար Արցախի անկախության օրը հիշում. «Հիմնականում չգիտեն, մենք էլ փորձում ենք պատմական ակնարկի նման ամփոփել օրվա կարեւորությունը՝ լուսանկարներով ներկայացնելով  արցախյան գոյամարտի հերոսներին, որոնք իրենց կյանքով ազատագրեցին Արցախ աշխարհը»:

Լուսանկարների հեղինակները հիմնականում հենց ազատամարտիկներն են, ջոկատների հրամանատարներ:

Երիտասարդները ազատամարտի 24-ամյակը երեւանցիներին կշարունակեն հիշեցնել նաեւ վաղը՝ հյուսիսային պողոտայում, վաղը Շուշիի ազատագրման մասին պատմող ֆիլմի ցուցադրություն են նախատեսել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930