Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուսակցությունները չեն մարսի». Արմեն Հովհաննիսյան

Սեպտեմբեր 03,2015 14:50

«Հայազն» կուսակցությունը մերժում է Սահմանադրական բարեփոխումները: Այսօր «Անդրադարձ» ակումբում կուսակցության ներկայացուցիչ Արմեն Աղայանը թվարկեց մերժելու պատճառները. «Այստեղ մերժվում է մի քանի կետ` Սերժ Սարգսյանի կողմից սահմանադրական բարեփոխումներ անելու իրավունքը: Մերժվում է սահմանադրական բարեփոխումների արատավոր մեխանիզմը: Մերժելի է նաև այն մոտիվացիան, որի համար էլ կատարվում է Սահմանադրության փոփոխությունը: Մերժվում է արատավոր այն պրակտիկան, որ ամեն անգամ, երբ վերեւներում մեկը Սահմանադրություն է գրում, ժողովրդին ներկայացնում են հանրաքվեի ժամանակ: Սերժ Սարգսյանն ուզում է երկարաձգել իր իշխանությունը, եւ դա է պատճառ դարձել Սահմանադրությունը փոխելու»:

Արմեն Աղայանի խոսքով, այն կարծիքին չեն, թե ՀՀ-ին նոր Սահմանադրություն պետք չէ, բայց այն նախագիծը, որը ներկայացվել է, հաստատման ենթակա չէ. «Պետք է լինել ակտիվ ու բոյկոտել, քաղաքացիների մեծ մասը հենց դա էլ անելու է, մեր խնդիրը տեսնում ենք ոչ միայն հանրաքվեին նախորդող ակցիաների ժամանակ, այլեւ հենց հանրաքվեի ժամանակ ընտրակեղծիքների մեխանիզմը բացահայտելու գործում»:

Կուսակցության ներկայացուցիչ Արմեն Հովհաննիսյանն էլ ճիշտ չի համարում, որ քաղաքական ուժերը չմերժեցին սահմանադրական բարեփոխումների քննարկմանը մասնակցելու առաջարկը: Ասաց՝ իրենք կմերժեին, եթե նման առաջարկ ստանային: Հետո ասաց, որ այն քաղաքական ուժերը, որոնք գնացին երկխոսության նախագահի հետ, իրականում ոչ թե երկխոսեցին, այլ մենախոսություն լսեցին.

«Շատ կասկածելի պայմաններում գնացին մասնակցելու ազգի վզին փաթաթվող չարեփոխումներին, այդ ուժերը չեմ կարծում, որ երբեւէ կկարողանան մարսել… Այս իշխանությունների հետ կարելի է բանակցել միայն մի հարցում՝ ինչպես անել, որ իշխանությունը երկրի համար նվազագույն վնասներով զոհել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930