Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ Ներքին Չարբախից՝ անավարտ առանձնատունը անվտանգ չէ ոչ միայն իր տանիքով անցնող գազատարի, այլև այնտեղ գործունեություն ծավալող մարմնավաճառների պատճառով

Սեպտեմբեր 03,2015 15:12

Ինձ են դիմել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախի 7-րդ փողոցի բնակիչներն այն մասին, որ այդ փողոցի 13/7 հասցեում կառուցվում է մի առանձնատուն, որի սեփականատեր Ռոբերտ Քոչարյանը (ոչ՝ 2-րդ նախագահը ) չի պահպանում փողոցի գազի մատակարարման անվտանգության կանոնները: Մասնավորապես, առանձնատունը կառուցվում է փողոցը մատակարարող բնական գազի խողովակներին բառացիորեն կպած ու նույնիսկ անցնում է այդ առանձնատան տանիքի միջով:

Ավելին գազի ԳԵՐՊ-ի և առանձնատան միջև հեռավորությունը կարելի է չափել սանտիմետրերով: Գազպրոմ Արմենիայի Շենգավիթ մասնաճյուղի ղեկավարությունը նույնպես լուրջ խնդրի առաջ է կանգնել, որովհետև սեփականատերը հայտարարում է, որ իր դեմ խաղ չկա: Չնայած շինարարությունն անավարտ է, սակայն, ըստ բնակիչների նամակի, տարածքում սեփականատիրոջ թույլտվությամբ գործունեություն են ծավալում մարմնավաճառները: Խնդրում եմ ստուգել այս խայտառակ երևույթի մասին բնակիչների ահազանգը:: Խնդրում եմ պարզաբանել, թե արդյո՞ք օրինական է այդ կառուցապատումը, Գազպրոմ Արմենիայի Շենգավիթ մասնաճյուղի թույտվությունը կա՞, եթե այո, ապա խնդրում եմ տրամադրել շինթույլտվության ու Գազպրոմ Արմենիայի Շենգավիթ մասնաճյուղի թույտվության պատճեները:

 

     Անահիտ Բախշյան

    Երևանի ավագանու «Բարև Երևան»

    Խմբակցության անդամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930