Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանի կրակոցներից երեխաներին պաշտպանող պատը պատրաստ է

Սեպտեմբեր 03,2015 15:38

02 սեպտեմբեր, Երևան – Հպարտությամբ տեղեկացնում ենք Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Այո» հարթակի «Պաշտպանող պատ» ծրագրի ավարտի մասին, որի շնորհիվ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանապահ Այգեպար գյուղի դպրոցականներն ուսումնական տարին սկսեցին ապահով։

6 ամիս ակտիվ դրամահավաք Հայաստանում և նրա սահմաններից դուրս, տարբեր միջոցառումներ ու հասարակության ամենատարբեր շերտերի ուշադրության և հանգանակությունների շնորհիվ պաշտպանող պատը կառուցված է։

Այգեպարն ունի 648 բնակիչ, դպրոցում սովորում է 54 աշակերտ: Գյուղը շատ մոտ է Ադրբեջանի սահմանին, որոշ տներ սահմանից ընդամենը 100 մետր են հեռու, մանկապարտեզի ու դպրոցի շենքերը հեռու են մոտ 700 մետր: Հրադադարի ռեժիմի խախտման ժամանակ ադրբեջանցիների կրակոցներն ուղղված են հիմնականում քաղաքացիական շինություններին ու դպրոցին:

«Այո» հարթակի ծրագրի շնորհիվ երեք մետր բարձրություն և 70 մետր երկարություն ունեցող պատը կպաշտպանի դպրոցը փամփուշտներից, և երեխաները հնարավորություն կունենան անվտանգ պայմաններում ուսանել: Պատը փակում է դպրոցին հարող բոլոր վտանգավոր տարածքները, ինչպես նաև գյուղի կենտրոնական ճանապարհը դեպի գյուղապետարան, որտեղ տանող խարխլված աստիճանները նույնպես նորոգվել են:

«Այո» թիմը շնորհակալություն է հայտնում ծրագրին մասնակցություն և աջակցություն ցուցաբերած բոլոր անհատներին, կազմակերպություններին, դպրոցներին և լրատվամիջոցներին։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930