Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիացի պատգամավոր` ԼՂ հակամարտության մասին. «Ցավոք, դեռ տեղի են ունենում ռազմական գործողություններ»

Սեպտեմբեր 03,2015 16:11

Ինչպես տեղեկացրել ենք Երեւան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբի պատվիրակությունը: Պատվիրակությունը կայցելի Արցախ` ծանոթանալու իրավիճակին, շփվելու ՀՅԴ Արցախի կառույցի և հասարակության տարբեր խմբերի հետ։

Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո Լը Ռուին, անդրադառնալով ԼՂՀ այցին, նշեց. «Շատ լավ գիտեմ, թե որն է այս հիմնախնդրի հետ կապված գործընթացը, որը կարգավորվում է Մինսկի խմբի շրջանակներում: Նաև տեսնում եմ, որ ամեն անգամ, երբ առաջընթացի հույս են ունենում, այն չի գրանցվում, քանի որ կա մի կողմ, որն արգելափակում է այդ առաջընթացը»: Բրյունո Լը Ռուին հավելեց, որ շատ են լսել այն արտահայտությունը, թե «Չի կարելի չտեսնել այդ վայրը` Արցախը», ուստի իրենց նպատակն է, ոչ թե գնալ Արցախ ինչ-որ բան թելադրելու, ինչ-որ բան ասելու կամ սադրանքներ անելու, այլ իրենց նպատակն է գնալ ու բարեկամական խորը կապեր հաստատել այնտեղի հետ: Հանդիպման արդյունքները ներկայացվելու են Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին:

Պարոն Ռուին ցավով փաստեց, որ դեռ տեղի են ունենում ռազմական գործողություններ ու նաև իրենց նպատակն է ուղերձ հղել, որ ժողովրդավարությունը և մարդու իրավունքները կարևոր են, և որ բոլորն են շահում, երբ այդ արժեքները կիրառվում են ու կյանքի կոչվում:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրատ Փափազյանը խոսեց իրենց այցի քաղաքական նպատակների մասին. «Բոլորն էլ գիտեն Ֆրանսիայում, որ այս պատվիրակությունը այստեղ է ու պետք է գնա Արցախ, ու պրոբլեմ չտեսան: Արցախ այցելությունը նպատակ ունի նպաստել ԼՂ հարցի կարգավորմանը, բոլորս էլ ուզում ենք հասնել խաղաղության, և Ֆրանսիան ցանկանում է մասնակից լինել այդ խաղաղության հաստատմանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930