Լրահոս
Օրվա լրահոսը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթամշակութային օջախներում ավարտին են մոտենում նորոգման աշխատանքները

Սեպտեմբեր 03,2015 16:20

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը հերթական աշխատանքային շրջայց է կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթամշակութային օջախներում:

Վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի և համապատասխան ոլորտների պատասխանատուների ուղեկցությամբ քաղաքապետի խորհրդականը ծանոթացել է  շրջանում իրականացվող շինբարեկարգման աշխատանքների ընթացքին, այցելել 2015 թ. քաղաքապետարանի ծրագրերով հիմնանորոգվող «Մալաթիա» արվեստի դպրոց, գրադարան, թիվ 96 մանկապարտեզ և «Սեբաստիա» մշակույթի տուն: Այս հաստատություններում հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են:

«Մալաթիա» արվեստի դպրոցում փոխվել են հատակի ծածկը, դռներն ու պատուհանները, հիմնանորոգվել են սանհանգույցներ, կառուցվել է թեքահարթակ: Հիմնանորոգման աշխատանքներին զուգահեռ` գրադարանում վերակառուցվել է ընթերցասրահի բեմը: Թիվ 96 մանկապարտեզում նորոգվել է տանիքը, տեղադրվել են նոր դռներ և պատուհաններ, հիմնանորոգվել են խոհանոցն ու  սանհանգույցը:

Աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930