Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ֆրանսիացի խորհրդարանականներին

Սեպտեմբեր 03,2015 22:05

Սեպտեմբերի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի ԱԺ Սոցիալիստական խմբակցության պատգամավորներին՝ խմբակցության նախագահ Բրունո լե Ռուի գլխավորությամբ:

Ողջունելով խորհրդարանականներին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց վերջիններիս ներդրումը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման գործում։

Նախարար Նալբանդյանը հատուկ կարևորեց ֆրանսիացի խորհրդարանականների՝ Արցախ նախատեսվելիք այցելությունը՝ նշելով, որ դա հնարավորություն է ընձեռում առաջին ձեռքից ծանոթանալ իրավիճակին և զարգացումներին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պատգամավորները վստահեցրին, որ շարունակելու են հայ և ֆրանսիացի ժողովուրդների համագործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված իրենց գործունեությունը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ-ֆրանսիական բազմոլորտ համագործակցության հետագա զարգացմանը, խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությանը, ինչպես նաև` տարածաշրջանային և միջազգային կարևորության խնդիրներին:

Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումները և դրանց խորհուրդը՝ առանձնահատուկ ընդգծելով Ֆրանսիայի դերը ցեղասպանության ճանաչման, դատապարտման և ժխտողականության դեմ պայքարում: Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտագիտություն հայտնեց ապրիլի 24-ին Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին Ֆրանսիայի նախագահի ղեկավարությամբ պատկառելի պատվիրակության մասնակցության համար:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ֆրանսիացի խորհրդարանականներին ներկայացրեց նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930