Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք այսօր կորցրել ենք Մեծ մարդու». Վաղարշակ Հարությունյանը՝ Դալիբալթայանի մասին

Սեպտեմբեր 03,2015 22:21

ՊՆ նախկին նախարարը պատմում է Գուրգեն Դալիբալթայանի եւ իր մասնակցությամբ մարտական գործողությունների մասին

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Եռաբլուրում գեներալ-գնդապետ  Գուրգեն Դալիբալթայանի հուղարկավորությանը մասնակցում էր 1999-2000 թթ. Պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:

Իր վերջին ասուլիսներից մեկում Դալիբալթայանը մտահոգություն էր հայտնել, որ վետերանների նկատմամբ պետական ուշադրություն չկա, եւ դա նրանից չէ, որ միջոցներ չկան: Նա համեմատել էր ՌԴ-ի հետ եւ նեղսրտել, որ Հայաստանում վետերաններին լավ չեն գնահատում: Aravot.am-ը Վաղարշակ Հարությունյանից հետաքրքրվեց՝ համաձա՞յն է եւ կիսո՞ւմ է գեներալ-գնդապետի այդ մտահոգությունը:

Նա պատասխանեց. «Բնական է, որ այս մարդկանց ուսերի վրա է մեր հաղթանակը ձեռք բերվել: Մեր հաջողության հիմքը վետերաններն են դրել: Իհարկե, նրանց նկատմամբ մեծ ուշադրություն է պետք: Ինչ արվում է, իհարկե, դեռ բավարար չի: Այդ ուղղությամբ ավելի մեծ ներդրում պետք է լինի, օգնություն, եւ դրա համար նոր մոտեցում է պետք: Անհրաժեշտ է ապահովել վետերանների բարեկեցիկ կյանքը»:

Մենք խնդրեցինք պարոն Հարությունյանին որեւէ դեպք հիշել՝ Դալիբալթայանի հետ կապված: Նա պատմեց. «91-ի մայիսին ստեղծվեց Պաշտպանության կոմիտեն: Դա պաշտպանական առաջին պաշտոնական մարմինն էր, եւ ինքը նշանակվեց Պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, շտաբի պետ, իսկ ես նշանակվեցի առաջին տեղակալ: Առաջին ամիսը Վարդենիսում իրավիճակը շատ լարված էր, թեժ մարտեր էին ընթանում: Մենք միասին գնացինք այնտեղ, որպեսզի կազմակերպենք մարտական գործողություններ:

Այդտեղ մենք առաջին անգամ  միասին մասնակցեցինք այդ մարտին: Կոմիտեի ստեղծումից հետո դա մեր ծավալուն առաջին գործողությունն էր: Դրանից հետո մենք իրար հետ շատ ենք մասնակցել մարտական գործողությունների: Պետք է ասեմ, որ ինքը եղել է բացառիկ զինվորականներից, առաջին գեներալն էր, որ եկավ Հայաստան եւ նշանակվեց շտաբի պետ: Նա շատ համեստ էր, բանակում ունենալով բացառիկ ներդրում, կյանքում նա չափազանց համեստ էր: Բացի նրանից, որ լավ զինվորական էր, նա նաեւ եղել  է մեծատառով քաղաքացի: Մտածում էր ժողովրդի մասին, վետերանների մասին: Մենք այսօր կորցրել ենք Մեծ մարդու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930