Լրահոս
Օրվա լրահոսը

Արագած Ախոյան. «Ես ոչ մի անգամ մտավախություն ոչ ունեցել եմ, ոչ էլ կունենամ». «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 04,2015 11:52

Նախկին ԲՀԿ-ական Արագած Ախոյանը եւս 9 պատգամավորների հետ սահմանադրական փոփոխությունների գործընթացի շրջանակներում հյուրընկալվել էր Սերժ Սարգսյանին։

 – Մտավախության չունե՞ք, որ սահմանադրության փոփոխությունից հետո ՀՀԿ-ն խորհրդարանական կառավարման պարագայում իշխանությունը կվերցնի միանձնյա։

– Ես ոչ մի անգամ մտավախություն ոչ ունեցել եմ, ոչ էլ կունենամ, որովհետեւ ես գուշակ չեմ։ Բոլոր կուսակցություններն էլ ունեն սահմանադրական իրավունքներ, եւ, բնականաբար, այսօր բոլորն էլ կարող են քայլ անել։

– Այսօր Բաղրամյան 26-ում հյուրընկալված պատգամավորներդ որպես ի՞նչ էիք հյուրընկալվել, քանի որ ձեզանից մի քանիսը, այդ թվում դուք, փաստացի ԲՀԿ խմբակցության պատգամավոր եք։

– ԲՀԿ խմբակցության անդամ լինելը մի բան է, անկուսակցական լինելը՝ այլ բան։ Այսօր մենք, իհարկե, կուսակցության անդամ չենք, ԲՀԿ խմբակցության անդամ ենք։ Բայց լինելով ԲՀԿ խմբակցության անդամ, մեզ համարում ենք անկախ պատգամավոր։ Իհարկե, ԲՀԿ կուսակցության դեմ ես բան չունեմ, ընդհակառակը, բոլորի հետ էլ լավ հարաբերություններ ունեմ, բայց՝ կարեւորը նա էր, որ որպես քաղաքական առանձին միավորներ, դուրս չենք մնացել քաղաքական դաշտից եւ շատ զգացված ենք, որ մեր կարծիքի հետ հաշվի են նստում, երկրի նախագահը ուզեցավ լսել մեր կարծիքը։ Մեզ հետ հանդիպեց որպես առանձին միավորի, դրա մեջ որեւէ արտառոց բան չկա, այլ ընդհակառակը՝ ողջունելի քայլ էր։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930