Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս նախագծով հանձնաժողովն իր կարեւորագույն առաքելությունը կատարել է»

Սեպտեմբեր 04,2015 12:27

Սահմանադրական փոփոխությունների այն ծավալը, որը առաջարկվում է այս նախագծով, չկա որևէ խորհրդարանական երկրում: Այդ մասին, այսօր Ազգային ժողովում, սահմանադրական բարեփոխումների նախագծի  շուրջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, հիմնական զեկուցող Վարդան Պողոսյանը:

Նա, ըստ էության, այդպիսով պատասխանեց նաեւ այս ընթացքում անընդհատ հնչող հարցին, թե ո՞ր երկրի մոդելն է ամրագրված այս նախագծում:

Վարդան Պողոսյանը հատուկ ընդգծեց, որ Սահմանադրության նախագծով փոքրամասնության ձայնը լսելի է դառնալու. «Քննիչ հանձնաժողովը լիակատար հնարավորություն է ստանում քննել կոնկրետ խնդիրը, ստանալ անհրաժեշտ փաստաթղթերը և որոշումներ կայացնել: Քննիչ հանձնաժողովների կազմի ու նախագահության առումով հնարավոր չէ այնպիսի իրավիճակ, որ փոքրամասնությունը պահանջի փաստաթղթեր ու չստանա: Ամրագրել ենք, որ փոխնախագահների մեկը լինի ընդդիմության ներկայացուցիչ, ամրագրել ենք, որ փոքրամասնությունը ներկայացված լինի, մեկ քառորդի պահանջով յուրաքանչյուր քառօրյայում կազմակերպել հրատապ քննարկումներ կարևորագույն քաղաքական իրադարձությունների թեմայով: Ամենակարևոր փոփոխությունն այն է, որ ԱԺ-ն հնարավորություն է ստանում ընտրել Գլխավոր դատախազին, ՀՌԱՀ անդամներին, ՎՊ նախագահին ու անդամներին, ՄԻՊ-ին»:

Վարդան Պողոսյանը համառոտ անդրադարձավ նաեւ դատական իշխանության ոլորտում կատարված փոփոխություններին. «Դատական իշխանության հետ կապված դրույթները հեղափոխական բնույթ ունեն»:

«Այս նախագծով հանձնաժողովն իր կարեւորագույն առաքելությունը կատարել է: Եվ հանձնաժողովը եւ նախագահը պատրաստ են լայն քննարկումների, փոխզիջումների, եթե դրանց նպատակն է ունենալ ժողովրդավարական հասարակարգ»,- ասաց Վարդան Պողոսյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930