Լրահոս
Օրվա լրահոսը

4-ամյա տղային վրաերթի ենթարկած «Նիվայի» վարորդը ներկայացել է ոստիկանություն

Սեպտեմբեր 04,2015 15:21

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.10-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը էրեբունու փողոցի թիվ 16 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Նոր Արեշի 14-րդ փողոցի բնակիչ, 4-ամյա Տիգրան Հ.-ին:

Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ նույն օրը, ժամը 21.40-ին, 1997 թ. ծնված Արտավազդ Կ.-ն ինքնակամ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ վրաերթը, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:

Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930