Լրահոս
Օրվա լրահոսը

12-ամյա երեխայի ծեծի դեպքով քրեական գործ է հարուցվել

Սեպտեմբեր 04,2015 18:07

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բակում 12-ամյա երեխայի ծեծի ենթարկելու դեպքի առթիվ:

2015թ. օգոստոսի 30-ին 12-ամյա երեխայի պապը հաղորդում է տվել, որ  նույն օրը՝ 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ Մ.Սարգսյանը Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բակում որդուն ձեռքով հարվածելու համար ծեծի է ենթարկել 23.08.2003թ. ծնված 12-ամյա իր թոռանը` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա է քրեական գործ հարուցելու՝ օրենքով նախատեսված առիթ՝ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:

12-ամյա երեխայի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննության ընթացքում ներկայացվել է տվյալ տարածքում տեղակայված տեսախցիկների՝ դեպքի օրվա տեսագրությունը։

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցներ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ Քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930