Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծեծ ուտենք, գնանք տո՞ւն». Հրանտ Բագրատյանը միացել է «ոչ»-ի պայքարին

Սեպտեմբեր 04,2015 21:33

Հանրապետության հրապարակում այսօր «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամների հրավիրած հանրահավաքին մասնակցում էր նաեւ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Հանրահավաքին բացի սահմանադրական բարեփոխումներին ոչ ասելու պահանջից նաեւ իշխանափոխության պահանջն էր հնչում:

image-(2)

Հրանտ Բագրատյանը նախ հստակեցրեց, որ միացել է «ոչ»-ի պայքարին, հետո կարծիք հայտնեց, որ խորհրդարանում Սահմանադրության նախագիծը կանցնի ու այնտեղ  այն տապալել հնարավոր չէ. «Բոլորս պետք է բացատրենք՝ ինչումն է վտանգը, մարդը պետք է հասկանա, թե ինչումն է  վտանգը, այսօր ինքը երկու ընտրության  մասնակցում, սրանից հետո, ըստ էության ընտրության չի մասնակցելու… սրա դեմ է պետք պայքարել»:

Նրա խոսքով, մարդու իրավունքներն են ոտնահարված, տնտեսական կարգն է անհասկանալի, ՏԻՄ-ը առաջին անգամ վերացվում է, ՏԻՄ-ի ինքնաֆինասնավորում չի լինելու. «Վեց հատ էսսե եմ գրել սահմանադրության նախագծի մասին, կարդացեք: Ինչ ասեմ՝ բոլոր ֆաշիստական ռեժիմները ծնվել են խորհրդարանական հանրապետություններում, եթե դա սխալ է կիրառվում, բերում է ֆաշիզմի»:

Հետո նա կարծիք հայտնեց, որ սահմանադրական փոփոխությունների հարցում չպետք է կենտրոնանալ իշխանության վերարտադրության հարցի վրա: Նրա խոսքով, Սահմանադրության նախագիծը վերարտադրության լրիվ հնարավորություն է տալիս, բայց ներկայացված նախագծում բացի վերարտադրության հարցից շատ այլ մտահոգիչ կետեր կան:

Պարոն Բագրատյանն այդպես էլ չհստակեցրեց, թե իր ղեկավարած կուսակցությունը Սահմանադրական բարեփոխումների թեմայով քննարկման առաջարկ ստացել է, թե՝ ոչ. «Պետք լինի կասեմ, հաջորդ հարցը»:

Մեր հարցին, թե ճի՞շտ եք համարում սահմանադրական բարեփոխումների հարցով նախագահի քննարկման հրավերն ընդունելու կուսակցությունների քայլը, պարոն Բագրատյանը շարունակեց. «Հրավիրել են քննարկման, թող գնան, դիրքորոշում հայտնեն: Գիտեմ, որ մի քանի կուսակցություն կտրուկ ոչ է ասել, գնացել են ու ոչ ասել, լավ են արել, գնացել են: Եթե չգնային, կասեին բոլորը կողմ են… կրկնում եմ, որ Սահմանադրությունը փոխելը սխալ է, կողմ եմ «ոչ»-ին, չեք անցկացնի ոչինչ»:

Մեր հարցին, իսկ հաշվի առնվո՞ւմ են նախագծի վերաբերյալ ձեր դիտողությունները, պարոն Բագրատյանը պատասխանեց, որ մարդուն կյանքից զրկելու մասին հոդվածը հանվել է, երբ իրենք աղմուկ են բարձրացրել. «Պարզվեց, որ Վենետիկի հանձնաժողովի տարբերակում այդ հոդվածը չկար, անմիջապես հեռացրին»:

Հրանտ Բագրատյանը «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամներին այսօր նաեւ զգուշացրել է. «Ուզում եք իշխանափոխություն անել, գնացեք, արեք: Իշխանափոխություն անող մարդը նախ եւ առաջ այս «ոչ»-ը պետք է անցկացնի: Ավելորդ բաներ են, գնալ գրավել շենքերը, շրջափակել: Ծեծ ուտենք, գնանք տո՞ւն: Ասացի՝ եթե ոչ լինի, դրանից հետո իրավունք ունեք ինչ-որ բան պահանջել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930