Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ռիչարդ Միլսը՝ հայ-ամերիկյան «ամուսնության» մասին. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 04,2015 21:15

ԱՄՆ դեսպանատունը մեկնարկում է «Ամերիկյան մշակութային շրջագայություն 2015» ծրագիրը

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը սեպտեմբերի 4-ին  իր առանձնատանը կայացած միջոցառման ժամանակ հայտարարեց «Ամերիկյան մշակութային շրջագայություն 2015» եռաբաղադրիչ ծրագրի մեկնարկի մասին, որը երաժշտություն, ֆիլմ եւ պար կներկայացնի Հայաստանի մարզերում սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում:

Պարոն դեսպանը հայտնեց, որ  «Ամերիկյան մշակութային շրջագայությունը» մեկնարկում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգներով:

Պարոն Միլսի ձեւակերպմամբ ամերիկյան մշակույթից մի պատառ կներկայացվի հայ ժողովրդին եւ ինքը ուրախ է, որ երկու ժողովուրդներին միավորում են արվեստն ու մշակույթը: «Այն ինչ ներկայացնում ենք «Ամերիկյան մշակութային շրջագայության» ընթացքում, այսօր իմ ընկերներից մեկի պատկերավոր խոսքով ամերիկյան եւ հայկական մշակույթի ամուսնություն է»,-հայտնեց դիվանագետը:

Նա հավելեց, որ նվագախումբը հանդես կգա գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և դիրիժոր Ռուբեն Ասատրյանի գլխավորությամբ և հանդիսատեսին կներկայանա «Հոլիվուդ նոն ստոպ» ծրագրով: Ծրագրում երաժշտական կատարումներ են ամերիկյան  հայտնի ֆիլմերից՝ սկսած «Վեսթսայդ պատմություն» և «Խիզախ սիրտ» դասական ֆիլմերի երաժշտությունից մինչև վերջին շրջանի հիթեր դարձած ստեղծագործություններ, ինչպիսիք հնչում են «Կարիբյանի ծովահենները» ֆիլմում:

«Հոլիվուդ նոն ստոպ» համերգները տեղի կունենան Գորիսում՝ սեպտեմբերի 7-ին, Կապանում՝ սեպտեմբերի 8-ին, Մեղրիում՝ սեպտեմբերի 9-ին և Գյումրիում՝ հոկտեմբերի 5-ին: «Այդ ծրագիրը հիշողությունների հետ է կապված՝ առաջին սիրո, առաջին համբույրի… Երաժշտությունը, համերգը լսելիս, այդ հուշերը թարմանում են»,-ասում է Ռոբերտ Միլսը:

Դեսպանն անդրադարձավ նաեւ հայ երիտասարդ կինովավերագրողների ֆիլմերի ցուցադրություններին, որոնք նրա  խոսքով առաջ քաշել լուրջ եւ ծանրակշիռ խնդիրներ, ի թիվս այլ քաղաքների, ցուցադրությունները կկայանան Ալավերդիում, Վանաձորում, Գյումրիում, Չարենցավանում, Գավառում:

«Ամերիկյան մշակութային շրջագայություն 2015» ծրագրի երրորդ բաղադրիչը «Աղջիկը լուսնի վրա» պարային ներառական  ներկայացումն է: Այն կցուցադրվի Գյումրիում  եւ Երեւանում:

Պարոն Միլսից հետաքրքրվեցինք՝ մտադի՞ր է ԱՄՆ դեսպանատունը վերականգնել Հայաստանում կազմակերպվող ջազային փառատոները: ԱՄՆ դեսպանը շնորհակալություն հայտնեց հետաքրքիր առաջարկի համար: Ապա` հավաստիացրեց, որ հնարավոր է մյուս տարի մտածեն ջազային փառատոնի մասին. «Գիտեմ, որ ջազը Հայաստանում սիրված է, եւ ես կփորձեմ, կդիտարկեմ՝ տեսնելու համար, թե ջազային թեմաներով ինչ միջոցառում կարելի է անցկացնել գալիք տարի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    ավելի խոշոր սյուռեալիտական պատկերներ մենակ Բունյուելի ֆիլմերում եմ տեսել

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930