Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանը

Սեպտեմբեր 08,2015 15:06

Սեպտեմբերի 8-ին գումարված Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի առաջին նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, օրակարգը և հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելուց հետո ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն են տվել ՀՀ ժողովրդական արտիստ Կիմ  Երիցյանի  հիշատակը հավերժացնող  հուշատախտակը  Վարդանանց  փողոց,  2-րդ  նրբանցք  հ.  4  հասցեում փակցնելու մասին որոշման նախագծին:

Ավագանու միաձայն հավանությանն են արժանացել նաև Երևան քաղաքի Դավթաշեն  վարչական շրջանի հ.192 հիմնական դպրոցը Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ  Գևորգ Վարդանյանի, ինչպես նաև Երևանի «Նուբարաշեն թաղային համայնքի երաժշտական  դպրոց» ՊՈԱԿ-ը ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Վիլլի Մոկացյանի անուններով անվանակոչելու մասին որոշման նախագծերը:

Երևանի ավագանին որոշել է նաև Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ  քաղաքից  որպես նվիրատվություն ընդունել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում տեղադրված «Պաշարված Լենինգրադի երեխաները» հուշարձանը:

Ավագանին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել նաև Երևան քաղաքի  ավագանու «Երևանի քաղաքային համայնքում տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին որոշմանը:

Միաձայն կողմ քվեարկությամբ ավագանին հաստատել է նաև 2015  թվականի  հուլիսի  1-ի  դրությամբ  կազմված Երևան քաղաքի հողային հաշվեկշիռը:

Ավագանու նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը:

Որոշվել է Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել հոկտեմբերի 28-ին:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930