Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը Փարիզում խոսել է սահմանային վերջին լարվածությունից

Սեպտեմբեր 09,2015 14:10

Այսօր Փարիզում ընթացող ԵԽԽՎ փախստականների եւ տեղահանված անձանց հանձնաժողովի նիստում, մինչ նիստի մեկնարկը, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ։

ԵԽԽՎ պատվիրակության հայ անդամը հանձնաժողովին տեղեկացրել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին, նշելով, որ ադրբեջանական կողմը, ինչպես սպառնացել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը, այլեւս ծանր զինատեսակներով է հրետակոծում հայկական խաղաղ գյուղերը։

ԲՀԿ ներկայացուցիչը նշել է, որ հետագա հնարավոր բոլոր զարգացումների ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա եւ  հանձնաժողովի անդամներին կոչ է արել լրջորեն անդրադառնալ այս խնդրին, եւ չմոռանալ, որ խոսքը վերաբերում է խաղաղ գյուղերի բնակչությանը՝ երեխաներին, կանանց, ովքեր ամեն օր ապրում են ադրբեջանական հրոսակների կրակահերթերի տակ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930