Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի առաջին հյուրը Վադիմ Ռեպինն է

Սեպտեմբեր 09,2015 19:54

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2015-16 համերգաշրջանն սկսում է Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկով: Այն նվիրված է Ազգային ֆիլհարմոնիկի 90-ամյա հոբելյանին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 28-ն ընթացող փառատոնային ծրագիրը  բավականին հագեցած է. 8 սիմֆոնիկ և վեց կամերային համերգներ:

Փառատոնը կբացվի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 10-ին կայանալիք համերգով, որտեղ հանդես կգա ռուս անվանի ջութակահար Վադիմ Ռեպինը՝ ներկայացնելով Բրուխտի Ջութակի կոնցերտը:

«Սա փառատոն է, իսկ փառատոնը նախ և առաջ երաժշտության տոն է: Ես տեղյակ եմ, որ այն նվիրված է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Իհարկե, ցեղասպանությունը ողբերգություն է: Ես հույս ունեմ, որ իմ ներկայությամբ և արվեստով կկարողանամ հուզել մարդկանց»,- Երևանում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վադիմ Ռեպինը։

«Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը մեր երաժշտական աշխարհի կարևոր իրադարձություններից մեկն է դարձել: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս փորձել ենք մեծ երաժիշտների ներգրավել»,- ասաց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Eduard-Topchjan

Նշենք, որ փառատոնի օրերին Երևանում հանդես կգան շուրջ 30 հրավիրյալ և հայաստանցի երաժիշտներ:

Փառատոնի հյուրերի թվում են դաշնակահարներ Ֆրանսուա-Ֆրեդերի Գին (Ֆրանսիա), Մարիաննա Շիրինյանը (Դանիա), ալտահար Քիմ Քաշքաշյանը, ջութակահարներ Իդա և Անի Կավաֆյանները (ԱՄՆ), Անուշ Նիկողոսյանը (Հայաստան), Բորոդին քառյակը, ֆլեյտահար Մասսիմո Մերչելին (Իտալիա), դիրիժորներ Քրիստոֆ Պոպպենը (Գերմանիա), Պիեր Կառլո Օրիցիոն (Իտալիա) և ուրիշներ:

Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930