Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԳՆ-ի լռությունը տարօրինակ է». Արայիկ Հարությունյան

Սեպտեմբեր 09,2015 22:30

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանի համար սահմանային վերջին միջադեպերի նկատմամբ ԱԳՆ-ի լռությունը տարօրինակ է:

«Սրա մասին բոլոր ատյաններում պետք է բարձրաձայնվեր, որովհետեւ սա ինքնիշխան պետության սահմանների, խաղաղ բնակչության դեմ լուրջ ոտնձգություն է, պետք է սրա մասին խոսել, փորձել գտնել լուծումներ միջազգային ատյաններում»,- կարծում է Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով, պետք էր բարձրաձայնել ռազմաքաղաքական կառույցներում, այդ թվում նաեւ ՀԱՊԿ-ում. «Որը չգիտես ինչու Տաջիկստանում անցած շաբաթ տեղի ունեցած իրավապահների ու նախկին զինվորականների միջեւ տեղի ունեցած հրաձգության ու սպանության մասին հայտարարություններ էր տարածում, բայց սահմանամերձ գոտիների գնդակոծության մասին լռում է, այն ինչ Հայաստանն այդ կառույցի լիիրավ անդամ է, ու նման ոտնձգությունը ոտնձգություն է նաեւ ամբողջ կազմակերպության դեմ: Ինչ վերաբերում է պաշտպանական գերատեսչություններին, մեր՝ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ հանդիպումներից հասկանալի դարձավ, որ մեր զինվորականները հնարավորության դեպքում լիարժեք պատասխան են տալիս ու փորձում լռեցնել այն կետերը, որտեղից առավել շատ են գնդակոծվում մեր բնակավայրերն ու դիրքերը: Բնակիչները մեծ խնդիրների մասին չէին խոսում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930