Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադիր խորհրդարան. «Հովիկ Աբրահամյանն անձամբ վերահսկում է Գագիկ Եղիազարյանի նկատմամբ հալածանքը»

Սեպտեմբեր 11,2015 23:10

Արդեն ավելի քան երկու ամիս է, ինչ Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Գագիկ Եղիազարյանի և Արարատի մարզի Դաշտավան գյուղում բնակվող նրա ընտանիքի վրա ճնշումներ գործադրելու միջոցով փորձում են հետ պահել քաղաքական և քաղաքացիական ակտիվ գործունեությունից:

Սպառնալիքների, հետապնդման և խոստումների բազմազան զինանոցի կիրառմամբ այս հալածանքն իրականացվում է վարչապետի պաշտոնն զբաղեցնող Հովիկ Աբրահամյանի վերահսկողությամբ և Արարատի մարզպետի պաշտոնն զբաղեցնող Ռուբիկ Աբրահամյանի ղեկավարությամբ:

Գագիկ Եղիազարյանի նկատմամբ նմանօրինակ հալածանքի վերջին դեպքն արձանագրվել է այսօր՝ սեպտեմբերի 11-ի երեկոյան: Տեղեկանալով, որ Գագիկ Եղիազարյանը Մարշալ Բաղրամյան պողոտայում հավաքված ժողովրդի առաջին շարքերում է, Ռուբիկ Աբրահամյանի օգնականն այցելել է Դաշտավան գյուղում բնակվող Գագիկ Եղիազարյանի ընտանիքին՝ հոգեբանական ճնշում գործադրելու միջոցով փորձելով հերթական անգամ ազդել Գագիկ Եղիազարյանի վրա և նրան հետ պահել պայքարից:

Գագիկ Եղիազարյանն արհամարհում է այս հալածանքը և ներկա պահին գտնվում է Մարշալ Բաղրամյան պողոտայում:

Հիմնադիր խորհրդարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930