Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսիմ Սարգսյանը`ոստիկանությանը. «Դուք խախտում եք համակեցության պայմանները»

Սեպտեմբեր 11,2015 23:52

Քիչ առաջ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Երևանի Բաղրամյան պողոտայում հայտարարությամբ հանդես եկավ. «Հավաքների ազատության իրացման ցանկացած ձև պիտի համապատասխանի ՀՀ սահմանադրությանը և  հավաքների մասին ՀՀ օրենքին»:

Այնուհետև ևս մեկ անգամ շեշտեց, որ դեպի Բաղրամյան պողոտա երթն անօրինական է և անհամաչափ: Սակայն միևնույն ժամանակ նշեց. «Չնայած քաղաքացիների կողմից իրականացված գործողություններն անօրինական բնույթ են կրում, բայց ոստիկանությունը կարևորում է այն հանգամանքը, որ հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները պիտի բավարար ժամանակ ունենան իրենց պահանջները բարձրաձայնելու և իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց ներկայացնելու: Ուստի անօրինական հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին տրամադրվում է վեց ժամ ժամանակ, մինչև առավոտյան ժամը 05.00-ին պողոտան ազատելու համար»:

Այս ընթացքում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը հայտարարեց. «Հարգելի ոստիկանություն դուք խախտում եք համակեցության պայմանները, ժամը 23.00-ից հետո չի կարելի աղմկել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930