Լրահոս
Օրվա լրահոսը

Անհնազանդության հավաք`Ազատության հրապարակում

Սեպտեմբեր 12,2015 13:18

«Այսօր բոլորս մի մարդու պես ժամը 18:00-ից հավաքվում ենք Ազատության հրապարակում: Տեր կանգնելու մեր իրավունքներին և սատարելու մեր ընկերներին»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում նման հայտարարություն է տարածվել   «Բաղրամյանը կարոտել եմ»-ի կողմից: Հիմնավորումը հետեյալն է. «Երբ մեր ընկերները դժվարությամբ «գրավեցին» Բաղրամյան պողոտան շատերս տանը հանգիստ նստած էինք: Լուսադեմին ոստիկանությունը ուժ կիրառեց մեր ընկերների հանդեպ, որը անընդունելի է: Այդ իսկ պատճառով կոչ եմ անում ողջ հայ ժողովրդին ոտքի կանգնել ու սկսել անհնազանդությունների ակցիաներ իրականացնել: ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԹԱՆԿԱՆՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՍ ՀՈՍԱՆՔԸ»

Aravot.am-ը «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից փորձեց ճշտել`արդեն իսկ որոշում կա՞ երեկոյան հավաքի մասին, քանի որ Արամ Մանուկյանն ասել էր, թե ավելի ուշ կհայտարարեն: Նախաձեռնությունից Սոֆյա  Հովսեփյանը հաստատեց, որ հավաքը կկայանա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930