Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոդեռնից պոստմոդեռն». բարձր արվեստը Կոմիտասի թանգարանում

Սեպտեմբեր 12,2015 21:10

Սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 24-ը արվեստասեր հանրությունը հնարավորություն կունենա Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կողք կողքի տեսնելու Երվանդ Քոչարի, Լևոն Թութունջյանի, Սալվադոր Դալիի, Մինաս Ավետիսյանի, ժամանակակիցներից՝ Արա Ալեքյանի, Համլետ Հովսեփյանի, Խաչատուր Մարտիրոսյանի, Աշոտ Հարությունյանի, Նարեկ Ավետիսյանի, Մերի Մունի, Արման Համբարձումյանի և այլոց որոշ ստեղծագործություններ:

«Մոդեռնից պոստմոդեռն». ահա այս խորագիրն է կրում ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են 18 հեղինակների 40-ից ավելի աշխատանքներ:

Ցուցահանդեսը կազմակերպել է «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ:

«Ուշագրավ է, որ բացառապես մասնավոր հավաքածուների աշխատանքներ են ներկայացված, և կարծում եմ՝ կարիք չկա ևս մեկ անգամ փաստելու, որ ընտրությունը շատ խիստ ձևով է կատարվել, որովհետև Կոմիտասի խստապահանջ հայացքը հետևում է մեզ ամենուրեք և հատկապես այս պատերի ներսում»,-­ այսօր՝ ցուցահանդեսի պաշտոնական բացման ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Նրա գնահատմամբ՝ հայ ժամանակակից արվեստն իր ուրույն տեղն ունի համաշխարհային ժամանակակից արվեստում: Ապացույցներից մեկն էլ Վենետիկի այս տարվա բիենալեն էր. «Ես իմ բոլոր գործուղումների ժամանակ միշտ ժամանակ եմ գտնում այցելելու ժամանակակից արվեստի թանգարաններ ու տեսնելու ընդհանրապես ինչ զարգացումներ կան այլ երկրներում: Եվ հպարտությամբ եմ միշտ նշում, որ մեր արվեստագետները բարձր մակարդակի վրա են գտնվում»,- նշեց նախարարը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930