Լրահոս
Օրվա լրահոսը

Տուրիզմի զարգացմանը խթանում է «Օձունի գանձեր» փառատոնը (Տեսանյութ եւ ֆոտոշարք)

Սեպտեմբեր 12,2015 21:00

Այսօր Լոռվա մարզի Օձուն համայնքում կայացավ «Օձունի գանձեր» չորրորդ միջհամայնքային հանդիպում-փառատոնը, որին մասնակցում էին 15 համայնքներ՝ ներկայացնելով իրենց արտադրած բնամթերքը:

OdzunՓառատոնի նպատակը, ըստ կազմակերպիչների, վերարժեւորելն է Օձունի եւ հարեւան գյուղերի տեղական արտադրության մթերքները եւ պատմամշակութային ժառանգությունը:

Zohrab MinasyanՀայաստանում միջմասնագիտական  հայկական միջազգային միության ներկայացուցիչ Զոհրաբ Մինասյանը լրագրողների հետ զրուցելիս՝ ասաց, որ այս փառատոնի շնորհիվ առաջինը՝ զարգանում է տուրիզմը, քանի որ մարդիկ գալիս են Օձուն ոչ միայն եկեղեցու համար, այլ նաեւ նրա համար, որ տեսնեն՝ այստեղ ինչով են զբաղվում մարդիկ, եւ երկրորդը՝ ունի տեղական ձեռներեցության զարգացման նպատակ՝ դեղաբույսերի հավաք, չորացում, վաճառք:

 

Odzun-2Egiptacoren Տարբեր համայնքներից այսօրվա փառատոնին բերել էին իրենց արտադրանքը՝ մեղվամթերք, սալոր, հոն, խաղող, վարունգ, լոլիկ , կոմպոտ, պանիր եւ  նաեւ ձեռքի աշխատանքներ:

Odzun-4Փառատոնի մասնակից Մանե Լոնինյանը վաճառել էր վարունգ, սալոր, մեղր: Ըստ նրա, այս տարի, համեմատած անցած տարիների հետ, ավելի քիչ է առեւտուրը, իսկ փառատոնի մեկ այլ մասնակից՝ Միքայել Առուստամյանը, փառատոնին ներկայացնում էր մեղվամթերք: Նա նշեց, որ գոհ է այսօրվա միջոցառումից, քանի որ ներկայանում է հայկական տեսականիով:

Odzun-1

Այս փառատոնի ժամանակ, բացի  երգի-պարից, ինտելեկտուալ խաղերից, առանձնակի ուրախություն պարգեւեց լարախաղացի պատրաստած ծրագիրը:

laraxaghac-1 laraxaghac

Lրագրողների այցը Ախթալա կազմակերպել էր G2IA (Հայկական միջմասնագիտական միջազգային խմբավորում) ֆրանսիական կազմակերպությունը`Ֆրանսիայի Ռոն-Ալպ ռեգիոնի եւ ՀՀ միջեւ ապակենտրոնացված համագործակցության արդյունքում իրականացվող ծրագրի շրջանակներում:

Odzun-3

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930