Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը Բաքվում հաղթանակներ են տանում

Սեպտեմբեր 12,2015 22:36

Բաքվում մեկնարկած ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Լեւոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը անցան առաջին փուլը:

melkumyanԼեւոն Արոնյանը դասական շախմատի երկու պարտիաներում պարտության մատնելով լյուքսեմբուրգցի Մայքլ Վիեդենկելլերին՝ 1/32 եզրափակչում կհանդիպի Ուկրաինայի ներկայացուցիչ Ալեքսանդր Արեշչենկոյի հետ: Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը 1,5:0,5 հաշվով պայքարից դուրս թողեց ԱՄՆ-ի, թերեւս, ուժեղագույն շախմատիստին՝ Գատա Կամսկուն:

Մեր մյուս երկու առաջատարները՝ Գաբրիել Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, երկու մրցափուլերի արդյունքում մրցակիցների հետ չեն որոշել ավելի ուժեղին եւ պայքարը կշարունակեն թայ-բրեքում:

Բաքվում հանդես են գալիս եւս երկու հայ գրոսմայստերներ՝ պատանի Սամուել Սեւյանը, որը նույնպես Ադրբեջանի լավագույն գրոսմայստերներից Թեյմուր Ռաջաբովի հետ պայքարը պետք է շարունակի թայ-բրեքում, եւ Վարուժան Հակոբյանը համառ պայքարում 0,5:1,5 հաշվով զիջեց չեխ Վիկտոր Լազնիչկային:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ bakuworldcup2015.com-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930