Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամը 14-ի դրությամբ  Իջեւանում ընտրողների մեկ երրորդն էլ չէր  քվեարկել

Սեպտեմբեր 13,2015 16:03

Բողոքներ  չկան

Այսօր Իջեւանում կայանում են համայնքի ղեկավարի հերթական  ընտրություններ: Թեկնածուները երկուսն են՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Վարդան Ղալումյանը եւ նախկին քաղաքապետ,անշարժ  գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման պետ, ՀՀԿ անդամ  Վարուժան Ներսիսյանը:

Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ ժամը 14-ի դրությամբ  Իջեւան քաղաքի  8 ընտրական տեղամասերում քվեարկել է 4636 ընտրող, որը կազմում է ցուցակային  14153 ընտրողների 32,7 տոկոսը: Ա.  Սարգսյանն ասաց, որ ընտրական օրենսգրքի խախտումների վերաբերյալ բողոքներ չկան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930