Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրողների ցուցակներն ուռճացված են

Սեպտեմբեր 13,2015 20:37

Ընտրախախտումների վերաբերյալ բողոքներ չկան

Ըստ Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանի՝ սեպտեմբերի 13-ին կայացած Իջեւանի համայնքի ղեկավարի ընտրություններին նախնական տեղեկություններով  մասնակցել է 8487 ընտրող:  Իջեւանում ցուցակային ընտրողների թիվը 14 153 է: Քվեարկությանը մասնակցել է ցուցակային ընտրողների  շուրջ 60 տոկոսը:   Իջեւանում քաղաքապետի ընտրությունները անցել են ընտրողների ակտիվ մասնակցության պայմաններում: Ընտրողների ցուցակներն ուռճացված են, շատ քաղաքացիներ, ովքեր վաղուց Ռուսաստանում կամ այլ երկրներում  են, շարունակում են ընդգրկված լինել ընտրողների   ցուցակների մեջ:

Այսօր  ժամը 23-ից հետո հայտնի կլինի Իջեւան համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթած թեկնածուի անունը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930