Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանի ելույթը բորբոքեց Առաքել Մովսիսյանին. «Սերժ Սարգսյանի մարտական ընկերները ստեղ են» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 15,2015 13:03

Գալուստ Սահակյանը Փոստանջյանին արձագանքեց. «Խելքի աշեցեք, մեկին տվել է, մեկին չի տվել»:

ԱԺ նիստում այսօրվանից քննարկվելու է սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Արդեն դահլիճում մեծ աղմուկ բարձրացավ, երբ նախագծի շուրջ իր դժգոհությունը հայտնեց Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքերով՝ այսօր ԱԺ-ում ներկայացվել է մի նախագիծ, որը բացարձակ կապ չունի մեր ազգային շահի հետ. «Այսօր դահլիճում են գտնվում Սերժ Սարգսյանի փաստաբանները, որոնք փորձում են երկարաձգել նրա պաշտոնավարման ժամկետը, մինչդեռ այստեղ պետք է քննարկվեր նրա իմպիչմենտի հարցը: Պետք է նրան դատապարտեին ազատազրկման, ոչ թե բերեին մի նախագիծ, որը երկարաձգեր նրա պաշտոնավարումը»:

Նա հանրությանը կոչ արեց հետեւել, թե նիստերի դահլիճում ով ինչ է խոսում, որ կարողանան հեռացնել Սերժ Սարգսյանին:

RA National Assembly sessionՆա ասաց, որ պետք է իշխանափոխություն լինի, ժամանակավոր կառավարության ստեղծում, որը հայ ժողովրդի շահերը կսպասարկի, ոչ թե Սերժ Սարգսյանի: Դահլիճից ՀՀԿ խմբակցության պատգամավորները սկսեցին բղավել Զարուհի Փոստանջյանի վրա, բորբոքվեց Առաքել Մովսիսյանը եւ սկսեց գոռգոռալ, որ «Սերժ Սարգսյանի մարտական ընկերները ստեղ են» են ու թույլ չեն տա այդպես խոսել նրա մասին:

ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի խոսքերով՝ երբ որ մարդիկ բիբլիական ճշմարտությամբ խոսում են ռասիզմի մասին, իրենց հայելու մեջ պիտի նայեն: Մինչեւ երեխայի մատը չվառվի, չի հասկանում, թե ինչ է կրակը՝ ասաց պատգամավորը, եւ ակնարկելով ընդդիմությանը, ասաց, որ նրանք երբեք ժողովրդի կողքին չեն եղել, որ հասկանան ինչ է կատարվում, ժողովուրդն ինչ է մտածում:

Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց՝ «Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի եկել եւ իր փաստաբաններին է ուղարկել: Նույնիսկ առանց ամբաստանյալի դատավարությունը չի կարող ընթանալ»: Դահլիճում նորից աղմուկ բարձրացավ: Գալուստ Սահակյանը արձագանքեց Զարուհի Փոստանջյանին. «Խելքի աշեցեք, մեկին տվել է, մեկին չի տվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930