Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնդակոծությունները նույնպե՞ս տեղի են ունենում Ռուսաստանի վերահսկողության ներքո». Մարթա Այվազյան

Սեպտեմբեր 15,2015 22:30

«Այն պնդումը, որ Ռուսաստանը, իմանալով թե ինչ զինատեսակ եւ ինչքան է վաճառել Ադրբեջանին, վերահսկում է իրավիճակը, պարզապես տարօրինակ է եւ տպավորություն է ստեղծում, որ գնդակոծությունները նույնպես տեղի են ունենում Ռուսաստանի վերահսկողության ներքո», «Առավոտ»-ի հետ զրույցում նկատեց ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, Ժողովրդավարության, անվտանգության, և զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը` հայ եւ ռուս տարբեր գործիչների մեկնաբանություններին ի պատասխան, թե ավելի լավ չէ՞ ՌԴ-ն Ադրբեջանին զենք վաճառի, քան այլ երկիր:

ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, Ժողովրդավարության, անվտանգության, և զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը

ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, Ժողովրդավարության, անվտանգության, և զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը

«Ընդհանրապես, հակամարտությունների շահարկումը, բոլոր հնարավոր միջոցներով լարվածության հրահրումը եւ անկայունության պահպանումը, աջակցությունը կոռումպացված եւ դրանով իսկ կառավարելի իշխանություններին, դա Ռուսաստանին հասու այն միակ լծակներն են, կամ մեթոդները որոնք մշտապես օգտագործում են ՌԴ իշխանությունները, մասնավորապես նախկին ԽՍՀՄ երկրներում իրենց ազդեցությունը պահպանելու եւ նպատակներին հասնելու համար: Եթե նկատել եք, մեր սահմանամերձ շրջաններում, ինչպես նաեւ ԼՂ սահմաններում, լարվածության աճին հաճախ հաջորդում են Սարգսյանի հանդիպումները ՌԴ նախագահի հետ, կամ այլ մակարդակով հայ-ռուսական բանակցություններ, որոնց արդյունքները որպես օրենք լինում են ի օգուտ ՌԴ շահերի: Եվ այս առումով կարելի է միանշանակ ասել, որ խաղաղության եւ կայունության հաստատումը Հարավային Կովկասում հակասում է ՌԴ շահերին ու նպատակներին», հավելեց մեր զրուցակիցը:

Մարթա Այվազյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930