Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը հերթական ձեռքբերումն ունեցավ միջազգային հարթակում

Սեպտեմբեր 15,2015 20:02

Օրերս Մոսկվայում կայացավ «ԱՊՀ երկրների պատմական և մշակութային համայնքը» խորագիրը կրող երիտասարդ քաղաքագետների 7-րդ միջազգային համաժողովը, որը կազմակերպվել էր Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի կողմից: Համաժողովին մասնակցում էին 22 երիտասարդներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Մոլդովայից:

Այստեղ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր Ալեքսան Հովհաննիսյանը:

Ծրագրի շրջանակներում մասնակիցները ներկա գտնվեցին դասախոսությունների` «Ռուսաստանը որպես քաղաքակրթական հանրապետություն»,«Հետխորհրդային երկրների հասարակությունների համար եվրասիական արժեհամակարգի ձևավորման խնդիրները», «ԱՊՀ երկրների ազգային անվտանգության խնդիրները.Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակը», «Մոլդովայի տեղն ու դերը ԵՄ վարած քաղաքականությունում» թեմաներով:

Այնուհետև անցկացվեցին սեմինարներ Ռուսաստանին` որպես 21-րդ դարի քրիստոնեական աշխարհի պաշտպանի ուղղված արևմտյան հայացքի, ԵՏՄ ձևավորման խոչընդոտների, ՌԴ-ի վրա սանկցիաների ազդեցության, ռուսական տնտեսական քաղաքականության վերաբերյալ: Քննարկվեց իսլամիզմը` որպես ժամանակակից հանրապետության մարտահրավեր և Եվրասիական տարածաշրջանում տիրող վիճակը գլոբալիզացիայի պայմաններում:

Ծրագրի ընթացքում մասնակիցները հանդես եկան զեկույցներով, մասնավորապես` ՀՀԿ ԵԿ անդամ Ալեքսան Հովհաննիսյանը  ներկայացրեց զեկույց «Եվրասիական միության անդամ երկրների համագործակցության հիմքերը» թեմայով: Վերջինս տպագրվելու է կազմակերպիչ գիտահետազոտական ինստիտուտի ամսագրում:

Համաժողովի ընթացքում տեղի ունեցավ «Հաղթանակի և պարտության ժառանգները. 2-րդ համաշխարհային պատերազմը ԵՄ և ԱՊՀ երկրների պատմական քաղաքականություններում» գրքի շնորհանդեսը:

Ծրագրի շրջանակներում մասնակիցներն այցելեցին Մոսկվայի մի շարք պատմամշակութային հաստատություններ:

Համաժողովն ավարտվեց արդյունքների ամփոփմամբ և մասնակիցներին վկայագրերի հանձնմամբ:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930