Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Շարլ Ազնավուրը պատրաստ է իր առանձնատանն ընդունել փախստականներին. Telesurtv

Սեպտեմբեր 16,2015 20:47

Աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնավուրը իր Փարիզում երեկ տեղի ունեցած համերգը սկսել է «Միգրանտներ» երգով եւ կրկին աջակցություն է հայտնել փախստականներին:  Այս տեղեկությունը հաղորդել է Telesurtv.net-ը:

«Երգը գրվել է 30 տարի առաջ, բայց այն շարունակում է արդիական մնալ: Այն ինչ կատարվում է փախստականների հետ, ինձ վրա շատ է ազդել: Ես պատկերացնում եմ իմ ծնողներին այս նույն վիճակում, երբ նրանք թողեցին Հայաստանը եւ գնացին Ֆրանսիա: Այդ պատճառով ես միշտ նրանց կողքին եմ, ովքեր ծեծում են դռները, այլ ոչ թե նրանց, ովքեր այդ դռները փակում են»,- համերգի ժամանակ ասել է երգիչը:

https://youtu.be/AnUgI6l1Tm4

Ազնավուրը նաեւ հայտարարել է, որը պատրաստ է իր երկրորդ առանձնատանն ընդունել փախստականներին, որտեղ նա հեշտությամբ կկարողանար տուն կառուցել նրանց համար. «Ես առանց որեւէ խնդրի մի քանի ձիթենի կզոհաբերեի»,- կատակել է Շարլ Ազնավուրը:

Նա հիշեցրել է, որ փախստականները Ֆրանսիային շատ բան են տվել: Երգիչը բերել է իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի, եգիպտացի կոմպոզիտոր Գի Բեարիի օրինակները. «Սա զարմանալի հնարավորություն է Ֆրանսիայի համար։ Ո՞վ գիտի, միգուցե նրանց մե՞ջ է ապագա Ազնավուրը»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930