Լրահոս
Օրվա լրահոսը

Կալիֆորնիայի որոշ քաղաքներում արտակարգ դրություն է հայտարարվել. «Ամերիկայի ձայն»

Սեպտեմբեր 16,2015 21:15

Թվում է, թե Ամերիկայի արևմտյան նահանգներից Կալիֆորնիայի անտառների հրդեհները անվերջանալի են : Գինեգործությամբ հայտնի Նապա Վալլեյ քաղաքի բնակիչներին ստիպված են տեղահանել, քանի որ քաղաքի կեսը արդեն այրվել է:

Կալիֆորնիա նահանգի հրշեջները ստիպված են պայքարել վերջին տասնամյակների ամենաուժգին անտառային հրդեհների դեմ: Բռնկումները տարածվել են ավելի քան 40,000 հեկտար տարածքով մեկ և ոչնչացրել  հարյուրավոր տներ ու շինություններ: Նախորդ շաբաթ հաշվված ժամերի ընթացքում, հրդեհի պատճառով բազմաթիվ թաղամասեր են գետնին հավասարվել:

Միդլթաուն քաղաքի բնակիչ Քիմբերլի Հարփերը ասում է, որ երբ իրենք հեռանում էին, հրդեհի պատ էր իրենց հետևում: Դա իր տեսած ամենասարսափելի տեսարանն էր:

Պետական մարմինները ասում են, որ հրդեհը դժվար է մարել, քանի որ քամին այն տարածում է տարբեր ուղղություններով և  ծխի պատճառով օդանավերը չեն կարողանում հասնել անհրաժեշտ տարածքներ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ամերիկայի ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930