Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյան. «Ինձանից խի՞ պտի վախենան, ես գե՞լ եմ, գազա՞ն եմ». «1in.am»

Սեպտեմբեր 16,2015 22:12

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ Լիցկային հանդիպեցինք  ԵԱՀԿ գրասենյակի  Հելսինկյան եզրափակիչ  ակտի 40-րդ տարեդարձի միջոցառմանը։ Քրեական սկանդալների կիզակետում մշտապես գտնվող մարզպետի ներկայությունը այս կառույցի միջոցառմանը  զարմանալի թվաց։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ մի քանի գյուղերի ոռոգման խնդիրը լուծելու համատեղ ծրագիր ունեն։ Դիտարկմանը, թե մարզպետարանը չունի՞ համապատասխան բյուջե, «պատմական գիտությունների թեկնածուն» կարճ կապեց՝ «масло кашу не портит»։  Գյուղացիների խնդրով տապակվող Սուրիկ Խաչատրյանն արդեն լծվել է նաև հայրենի իշխանության վերարտադրման գործին։ Ինչպես բոլոր ընտրություններին, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին էլ արդեն պատրաստ են

 -Պարոն Խաչատրյան Դուք հայտնի եք ընտրություններին իշխանության օգտին բարձր տոկոսներ ապահովելու գործում։ Հանրաքվեին ինչպե՞ս եք պատրաստվում։

-Պատրաստ ենք արդեն, մի մտահոգվի։ Նորմալ կլինի։

 -Դուք ասել եք, որ «այո» քվեարկե՞ն, ինչպե՞ս է եղել, որ արդեն որոշում են կայացրել։

-Մարդիկ ծանոթանում են, զգում են ճիշտը անելը-չանելը, դրա համար էլ սյունեցիք պատրաստ են։

-Ասում են՝ Դուք վախի մթնոլորտ եք ստեղծել, այդ պատճառով էլ կարողանում եք բարձր տոկոսներ ապահովել։

-Էդ վախկոտ մարդիկ են տենց բաներ ասում, սյունեցիք վախկոտ չեն։ Ինձանից խի՞ պիտի վախենան, ես գե՞լ եմ, գազա՞ն եմ , խի՞ պիտի վախենան ինձանից, մարդիկ հարգում են ինձ, փոխադարձ հարգանք կա, ի՞նչ վախի մասին է խոսքը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «1in.am»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930