Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. Եթե անհրաժեշտություն լինի, երիտասարդները մեր երկրի պաշտպանությունը իրականացնելու են ավելի անձնուրաց

Սեպտեմբեր 18,2015 22:33

Այդ հարցում Պաշտպանության նախարարը կասկածներ չունի

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 18-ին հանդիպեց Առաջնորդության դպրոցի ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում նախարարը նշեց, որ առաջնորդի հատկանիշների ձեւավորումը ամենակարեւոր հատկանիշներն են, որոնք պետք է  ուղղված լինեն տարբեր ոլորտներում կառավարման մշակույթի ձեւավորմանը, քննարկումների մթնոլորտների ձեւավորմանը, որի հիմքում պետք է դրված լինի ճիշտ որոշումների հիման վրա Հայաստանի առաջընթացի գործընթացը:

«Ես գտնում եմ, որ ընդհանուր առմամբ այն մարդիկ, որոնք որ զգում են, որ իրենց ներուժի մեջ կան այդ հատկանիշները, որոնք որ ուղղված պետք է լինեն ղեկավարման մշակույթի ձեւավորման վրա եւ կան այն հատկանիշները, որոնք պետք է առաջնորդեն այս կամ այն ոլորտը եւ նաեւ լցված են վստահությամբ դեպի երկրի ապագան, դեպի մեր ընդհանուր զարգացումը: Այդպիսի մարդկանց մենք՝ ղեկավարներս պետք է մշտապես աջակից լինենք: Անկասկած, ինձ համար եւ իմ սերնդակիցների համար կարծում եմ յուրաքանչյուր ղեկավարի համար պետք է հասկանալի լինի, որ մեր առաջընթացը մեր երիտասարդներն են»,- ասաց նա:

Պաշտպանության նախարարը նշեց, որ իր սերնդակիցները երբեմն հարց են տալիս, թե արդյոք անվտանգության ապահովման անհրաժեշտությունը լինի երիտասարդությունը կարո՞ղ է դա անել այն կերպ, ինչպես իր սերնդակիցներն են կատարել Արցախյան ազատամարտի ժամանակ. «Իհարկե, մարդիկ, որոնք որ միայն իրենց գործունեությունը եզրափակում են այն ամենով, ինչով, որ ավարտել են այս կամ այն ոլորտում գործունեության ընթացքում, ի նկատի ունեմ Արցախյան ազատամարտի ժամանակ, եթե ինչ-որ արժեքներ են ձեռք բերել եւ այդ արժեքները չեն փորձել պատշաճ կերպով հաղորդել մարդկանց, այդ մարդկանց մոտ կարող են կասկածներ առաջանալ: Ինձ մոտ, իհարկե՛, կասկածներ երբեւէ չեն կարող լինել, որովհետեւ վստահաբար եւ հաստատակամ արտահայտությամբ յուրաքանչյուր անգամ ասում եմ, որ միանշանակ կարողանալու են: Միանշանակ, եթե աշխարհը գնում է դեպի առաջընթաց, կան ժամանակակից չափանիշներ, ժամանակակից տեխնոլոգիաներ, կրթության եւ գիտության առաջընթաց, անկասկած, մեր երիտասարդները միշտ կանգնած են լինելու մեր սերընդակիցների կողմից գծված յուրաքանչյուր սլաքի գագաթում: Եթե նաեւ անհրաժեշտություն լինի, մեր երկրի պաշտպանությունը իրականացնելու են ավելի անձնուրաց, ավելի նվիրված»:

Հանդիպման ընթացքում Առաջնորդության դպրոցի ուսանողները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերը հղել պաշտպանության նախարարին եւ առաջարկություններ անել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930