Լրահոս
Օրվա լրահոսը

Հակառակորդի մարտական դիրքերից կրակոցներ են արձակվել հայ գյուղացու ուղղությամբ

Սեպտեմբեր 19,2015 18:22

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական  վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  Ադրբեջանի մարտական դիրքերից հայ գյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։

Դեպքը տեղի է ունեցել 2015թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում: Ադրբեջանի Ջափարլու գյուղի տարածքում տեղակայված մարտական դիրքերից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով  կյանքից զրկելու դիտավորությամբ տարբեր տրամաչափի զենքերից կրակ է արձակվել Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի,  Ուռի հանդամասում գտնվող նույն գյուղի բնակիչ Ա.Թամրազյանի վարած «Նիսսան Իքսթռաիլ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:

Արձակված կրակոցներից վնասվել է գյուղացու ավտոմեքենան՝ պատճառելով զգալի նյութական վնաս, իսկ նրան հաջողվել է թաքնվել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Կատարվել է դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություններ, որոնց արդյունքում ավտոմեքենայի բեռնախցիկից հայտնաբերվել  է փամփուշտի գնդակին նմանվող  մետաղե մասնիկ:

Նշանակվել է դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական  համալիր  փորձաքննություն:

Ա.Թամրազյանը ճանաչվել է տուժող։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930