Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Մենք քսանչորսերորդ տարեդարձը տոնում ենք մեկ միլիոնից ավելի ՀՀ քաղաքացիների արտագաղթմամբ» (տեսանյութ)

Սեպտեմբեր 20,2015 14:15

 «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում

Սիրելի հայրենակիցներ,

Շուտով կտոնենք Հայաստանի Հանրապետության անկախության քսանչորսերորդ տարեդարձը: Մենք քսանչորսերորդ տարեդարձը տոնում ենք մեկ միլիոնից ավելի ՀՀ քաղաքացիների արտագաղթմամբ, շուրջ 5 միլիարդ դոլարով ծանրաբեռնված պարտքով ՀՀ պետական բյուջեի, ինչպես նաև մտնում ենք այս փուլ բռնազավթված իշխանությամբ: Դեռ ավելին՝  բռնազավթված իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ցանկանում է երկարաձգել իր իշխանությունը ևս տարիներ, և դրա համար «Սահմանադրական բարեփոխումներ» ծխածածկույթի ներքո նախաձեռնել է հանրաքվե: Հանրաքվեի օրը Սերժ Սարգսյանը փորձելու է ապացուցել ՀՀ քաղաքացիներին, որ ինքն է Հայաստանի Հանրապետության միանձնյա տերը և իր խմբակն է շարունակելու բռնազավթված իշխանությունը պահել իր ձեռքում և կրկին հարստահարել մեզ, այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում չմնան ՀՀ քաղաքացիներ:

Այդ իսկ պատճառով՝ մինչ նրա կողմից հանրաքվեի օրը նշանակելը՝ մենք՝ բոլորս, պետք է համախմբվենք և ցանցային ըմբոստության միջոցով պետք է ցույց տանք Սերժ Սարգսյանին, որ նրան չի հաջողվելու այս անգամ ևս բռնազավթել ՀՀ իշխանությունը: Դրա համար մենք ունենք վառ օրինակներ: Վառ օրինակներից են մեր ինքնապաշտպանության դեպքերը և փաստերը, որոնցից ամենավառ ապացույցը Սարդարապատն էր: Երբ չունեինք հստակ ընդգծված առաջնորդներ, բայց ունեինք հստակ կամք, որ պաշտպանում ենք մեր հայրենիքը, մեր հողը բռնազավթիչներից:

Այսօր եկել է այդ պահը: Բոլորս դուրս ենք գալիս փողոց, բոլորս մեր բակերում, գյուղերում, քաղաքներում ստեղծում ենք ինքնապաշտպանական խմբեր և դուրս ենք գալիս՝ պաշտպանվելու բռնազավթիչների հարձակումներից: Հարձակումը տեղի է ունենալու հանրաքվեի օրը, բայց, մինչ այդ, մենք պետք է ցուցադրենք մեր անհնազանդությունը և ըմբոստությունը Սերժ Սարգսյանին, որպեսզի նա այդ պլանավորած հարձակումը չկարողանա իրագործել: Դրա համար կան բոլոր նպաստավոր պայմանները: Մենք ունենք հստակ քաղաքական հանրություն, որը պատրաստ է իր քաղաքական իրավունքների համար դուրս գալ փողոց և պաշտպանել իր քաղաքական իրավունքները: Բոլորս դեպի փողոց՝ պաշտպանելու մեր քաղաքական իրավունքը, լինելու քաղաքական ազգ և հնարավորություն ունենալու ընտրելու մեր ուզած անձանց՝ որպես ՀՀ քաղաքացիներ, որոնք պետք է ծառայեն Հայաստանի Հանրապետությանը:

Հետևաբար՝ բոլորս միահամուռ դուրս ենք գալիս փողոց:

 

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

20 սեպտեմբերի 2015թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930