Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՊՏՀ ուսանողներն Անկախության 24-րդ տարեդարձը դիմավորեցին «Եռաբլուրում»

Սեպտեմբեր 21,2015 11:04

Այս տարի Անկախության օրը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) բազում ուսանողներ դիմավորեցին «Եռաբլուր» փառքի պանթեոնում: Կեսգիշերին «Եռաբլուրում» հնչեց ՀՀ օրհներգը, որին հաջորդեց ՀՀ Անկախության հռչակագրի ընթերցումը: Այնուհետև միախմբված ուսանողները ծաղկեպսակ դրեցին զոհված ազատամարտիկների շիրիմներին, կազմակերպվեց մոմավառություն և ոգեկոչման արարողություն, իսկ հոգևոր այրերի առաջնորդությամբ կատարվեց սուրբ աղոթք:

mom-2

«Մեր այս միջոցառման նպատակը մեկն է` հիշել և արժևորել այն մարդկանց, ում շնորհիվ կերտվեց մեր անկախությունը»,- ասաց ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը:

Միջոցառումն անցկացվեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930