Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Գևորգ Դանիելյան. «Նախարարի պաշտոնի պարագայում բնավ պարտադիր չէ լինել ոլորտի լավագույն մասնագետը»

Սեպտեմբեր 21,2015 11:40

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը նշված պաշտոնում նշանակվել է 48 տարեկանում: Ներկայիս նորանշանակ նախարար ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը 32 տարեկան է: Aravot.am-ը պարոն Դանիելյանից հետաքրքրվեց` նման պատասխանատու պաշտոնը վստահել այդպիսի երիտասարդ կադրի արդյոք վտանգավոր չէ՞, Գևորգ Դանիելյանը պատասխանեց. «Ես այդ հարցը ոչ կոռեկտ եմ համարում: Ես էլ ավելի երիտասարդ տարիքում` 28 տարեկանում դատախազությունում ստորաբաժանում էի ղեկավարում, այն էլ խորհրդային տարիներին, ինչն ընդհանրապես ընդունված չէր այդ համակարգում: Նաև ինձ համար միշտ անհասկանալի է եղել, թե ինչո՞ւ է հանրությունը հիշում իմ` արդարադատության նախարար լինելը, այլ ոչ թե 20 տարի դատախազությունում իմ կատարած աշխատանքը, որն ավելի նշանակալից է»:

Գևորգ Դանիելյանը նկատեց, թե այնքան էլ իրավաչափ չէ, որ անձն  իրենց հետո տվյալ պաշտոնում եկած անձի հասցեին գնահատականներ հնչեցնի: Ըստ պարոն Դանիելյանի` նրանք, ովքեր գնահատականներ են հնչեցնում, նախ, պետք է փորձեն բոլոր ընդունելի եղանակներով աջակցել նորանշանակ նախարարին:

Այդ առիթով ասաց. «Երբ աջակցումը լինի, և նախարարը կարողանա արդյունավետ աշխատանք տանել, դա կլինի ողջունելի,  իսկ եթե լինեն թերություններ, կլինեն  նաև քննադատություններ: Ինքս համոզված եմ, որ Արփինե Հովհաննիսյանի մոտ կստացվի»:

Գևորգ Դանիելյանը նաև շեշտեց, թե նախարարի պաշտոնը քաղաքական է, և ամենևին էլ «պարտադիր չէ, որ այդ պաշտոնում լինի ոլորտի լավագույն մասնագետը, կամ որ նա լինի ոլորտի բոլոր մասնագետների կողմից ընդունված: Սա քաղաքական նշանակում է, և այդ անձը պիտի քաղաքական դաշտում ընդունված լինի, կարողանա համակարգել կարող ուժերին և արդյունավետ կազմակերպել աշխատանքները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930