Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Հովհաննիսյանը պնդում է՝ ՀՀԿ-ականների սեւը գալու է (Տեսանյութ)

Սեպտեմբեր 21,2015 21:18

Այսօր՝ Անկախության օրվա առիթով, «Ինքնիշխան Հայաստան» կարգախոսով բողոքի երթի ժամանակ մասնակիցներից ոմանք նաեւ ելույթներ ունեցան ՀՀԿ գրասենյակի շենքի առջեւ:

«Այստեղ եկել ենք, որպեսզի եւս մեկ անգամ հանրությանը ցույց տանք իրական թշնամուն բոլոր այն արժեքների, որոնց դավանում ենք՝ ազատություն, ինքնիշխանություն, ազգի, անհատի արժանապատվություն, տարածքային ամբողջականություն եւ այլն : Այստեղ ենք, որովհետեւ այս շենքի պարունակությունը (ցույց է տալիս ՀՀԿ գրասենյակը) որոշել է, որ օլիգարխիայի գործիքից պետք է դառնան իշխանություն բանեցնող, գործարկող, այնպիսի մեխանիզմ ստեղծեն սահմանադրական բարեփոխումների միջոցով, որ կարողանան տասնամյակներով մեզ կառավարել ինչպես ուզում են, տնօրինեն մեր երեխաների ապագան, մեր սեփականությունը, մեր երկրի ինքնիշխանությունն ու պաշարները: Մենք ասում ենք՝ չեք կարող, քացախ ձեր ախորժակին: Մենք քաղաքական թշնամիներ ենք, բայց չենք եկել այստեղ ատելություն սերմանելու: Այն մարդիկ, որոնք իրավաբանորեն պետք է հետապնդվեն, բոլորը միասին տեղավորվում են այս շենքի նիստերի դահլիճում՝ հարյուրից երկու հարյուր հոգի: Այդ հարյուր-երկու հարյուր հոգու սեւը գալու է, նրանց՝ սեւը, մեր սպիտակը, մեր ուրախությունը, մեր հաղթանակը գալու է»,- ասաց «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930