Լրահոս
Օրվա լրահոսը

«Դահլիճը, որտեղ 500 հոգու ՀՀԿ-ի տոմս են տվել, տեղավորվում է ընդամենը 100 հոգի». «Չե՛ք անցկացնի» շարժման անդամ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 21,2015 21:34

Այսօր  Aravot.am-ը Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հյուրընկալված «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամներից հետաքրքրվեց, թե 500 երիտասարդների՝ Հանրապետական կուսակցության շարքերում անդամագրելը  արդյո՞ք իշխանությունների կողմից պատասխան քայլ չէ սահմանադրական փոփոխություններին ընդդիմացողներին: Դավիթ Հովհաննիսյանն ասաց. «Ես չեմ նայել այդ տեսանյութը, բայց իմ ֆեյսբուքյան ընկերներից մեկը մի շատ լավ  նկատառում էր արել. դահլիճը, որտեղ 500 հոգու Հանրապետականի տոմս էին տվել, տեղավորվում է ընդամենը 100 հոգի»: Լրագրողներից մեկը կատակեց՝ հարցնելով. «Հերթո՞վ էին մտնում տոմս ստանալու», որին մեր զրուցակիցն արձագանքեց այսպես. «Չէ, ոնց որ իրենք ընտրություններ են կազմակերպում, նույն ձեւի էլ դա էին կազմակերպել, այսինքն եկել էին 100 հոգի, 500-ի անվան տակ տոմս էին բաժանում»:

Դավիթ Հովհաննիսյանն ասաց, որ իրենք հանրաքվեի օրը մտածում են տեղամասերում վերահսկողական  առաքելություն իրականացնելու մասին, 4000-ից ավելի դիտորդներ են ներգրավելու,  որպեսզի  իշխանությունները, սովորության համաձայն,  չկարողանան 100-ը 700 սարքել, կամ «ինչքան ուզեն, այնքան խփեն»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    էս մարդիկ ինչի՞ հաշվին են ապրում; օրը ցերեկով բառադի նստած փիլիսոփայում են

  2. Armen says:

    Այ սենց եք աշխատում, որ մեկնեչդ էրկուս չի դառնում։ Լավագույն զենքը ինֆորմացված լինելն ա, իսկ դուք նույնիսկ նորմալ չեք կաչդում էն ինչը ձեր հակառակորդ կուսակցությունը տարածում ա։ Նրանք ասել են 500 երիտասարդ տոմս ա ստացել? Ախր ասում են 250 մարդա ստացել, իսկ 500 օբշի ամռան ընթացքում ա դարձել կուսակցական։ Տղերք ջան կարդալ սովորեք, որ հետո չբողոքեք անհավասար պայքարից ու նստած տեղից չհրճվեք ձեր իսկ երևակայած թվերից։ Ամոթ ա, ինքներդ Ձեզ ավելի լուրջ վերաբերվեք։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930