Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանդակներ՝ հեռու քաղաքականությունից». բացվել է Էդուարդ Շախիկյանի անհատական ցուցահանդեսը (ֆոտոշարք, տեսանյութ)

Սեպտեմբեր 22,2015 20:52

Ճարտարապետների միությունում այսօր բացվեց քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Էդուարդ Շախիկյանի աշխատանքների ցուցահանդեսը: Հայտնի քանդակագործի բոլոր գործերը չեն ցուցադրված, քանի որ դրանց մի մասը պահվում է ԱՊՀ երկրների պատկերասրահներում, մասնավորապես՝ Մոսկվայի «Տրետյակովյան» պատկերասրահում, ինչպես նաեւ՝ ԱՄՆ-ի, ԻտալիայիՇվեյցարիայիՖրանսիայիՀունաստանիՃապոնիայիԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում։

«Ազնավուր» կոչվող աշխատանքն էլ գտնվում է երգիչ Շառլ Ազնավուրի հավաքածուում, իսկ  2001թ. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ին նվիրել է Շախիկյանի «Խորհրդավոր ընթրիք» աշխատանքը:

«Մտքիս ինչ գալիս է՝ այն եմ կերտում: Ինձ ոգեշնչում է ընտանիքս: Անկեղծ ասած՝ գիշերներն եմ մտորում  նոր ստեղծագործության մասին  եւ առավոտյան սկսում քանդակել այն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Շախիկյանը:

Ներկայացնելով բրոնզաձույլ քանդակները՝ նա նշեց, որ իր առաջին գործը 1987թ. ստեղծված «Մրցումից առաջ» քանդակն է, որը ցուցադրվում է Ռուսաստանի Բելորեցկ քաղաքի պատկերասրահում. «Վերջին աշխատանքներս են «Դալին» եւ «Ծնունդը»: Ի դեպ, քաղաքականությունից հեռու եմ, դրա համար այդպիսի գործ չեք տեսնի»,-ասաց քանդակագործը:

Արվեստասերներին առավել ծանոթ են Շախիկյանի հեղինակած՝ Կենտրոնական բանկի շենքի մոտ գտնվող «Հայկական դրամի հուշարձանը» և Դրամատիկական թատրոնի առջև տեղադրված «Նարդի խաղացողի քանդակը» գործերը:

Ցուցահանդեսը, որը կտեւի 3 օր, կազմակերպվել է հեղինակի հոբելյանի առթիվ: Անկախության որը Էդուարդ Շախիկյանը դարձավ 65 տարեկան:

karq morex qandak Sevak

komitas

DCIM105MEDIAԼուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930