Լրահոս
Օրվա լրահոսը

«LiveBoard» հավելվածը ինտերակտիվ գրատախտակ է բոլորի համար. Էրիկ Ղոնյան

Սեպտեմբեր 22,2015 21:22

Նկարչական հավելվածը, որը նախատեսված է հիմնականում պատանիների եւ երիտասարդների համար, արդեն ունի 5000 բեռնում:

Վերջին շրջանում պլանշետներն ու  հեռախոսները   մեր առօրյայի անբաժանելի մասն են դարձել և պարզապես հաղորդակցության կամ զվարճանքի միջոց  չեն: Օգտակար հավելվածների միջոցով մենք կարող ենք ավելին իմանալ : Դրանցից մեկին`  «LiveBoard»-ին կանդրադառնանք հենց հիմա:

Հավելվածի համահեղինակ Էրիկ Ղոնյանի խոսքով` հավելվածի գաղափարը առաջացել է մոտ մեկ տարի առաջ՝ ամռանը:

Երկար քննարկումներից  հետո թիմը որոշեց  ստեղծել մի գործիք, որը կրթությունը և հաղորդակցությունը նոր մակարդակի կբերի:

«Մոտ կես տարի առաջ, մարտի 31-ին այն հասանելի էր Google play store-ում: «LiveBoard» հավելվածը ձեր պլանշետը կամ սմարթֆոնը վերածում է վիրտուալ գրատախտակի, որի միջոցով կարող եք նկարել եւ վիզուալ պատկերացնել ցանկացած գաղափար ու խնդիր»,-ասում են համահեղինակները:

Ինչպես ժամանցային, այնպես էլ կրթական այս հավելվածի հիմնական թիրախային խումբը պատանիներն ու երիտասարդներն են, ինչպես նաև կրթական ոլորտում ներգրավված մասնագետները:

«LiveBoard»-ը կարելի է օգտագործել ինչպես լսարանում կամ խմբում, այնպես էլ տանը՝ դասերը պատրաստելիս և ընկերների հետ մտքեր փոխանակելիս:

Սովորական նկարչական հավելվածներից այն տարբերվում է նրանով, որ հնարավորություն է տալիս իրական ժամանակում գրատախտակը կիսել այլ օգտատերերի հետ, ինչը նշանակում է, որ մասնակիցները միաժամանակ կարող են տեսնել բոլոր նշումները և քննարկել հաղորդագրությունների միջոցով:

Ինտերակտիվ հավելվածը տրամադրում է նկարչական տարբեր գործիքներ՝ վրձին և ռետին, գույների մեծ ներկապնակ, ինչպես նաեւ երկրաչափական ֆիգուրներ:

«LiveBoard»-ի միջոցով կարող եք նաև լուսանկարներ ներբեռնել ձեր սմարթֆոնի պատկերասրահից եւ այդ նկարի վրա աշխատել: Նկարը կարող եք պահպանել zoom in շարժումի միջոցով կամ սեղմելով հետ կոճակը:

Հավելվածի հիմնական առանձնահատկություններն են՝

-Իրական ժամանակում նկարելու և գրատախտակը անսահմանափակ թվով մարդկանց հետ կիսելու հնարավորություն

-Ձեր ստեղծագործությունները սոցիալական ցանցերում (Facebook, Twitter, Skype, Google+, Viber) և էլ. փոստի միջոցով կիսելու հնարավորություն

-Այլ օգտատերերին հաղորդագրություններ գրելու հնարավորություն

Հավելվածը 5000 բեռնում ունի: Հեղինակներն  այսքանով չեն բավարարվում, նրանք պատրաստվում են ծրագրի մեջ ավելացնել ևս 2 կարեւոր բաղադրիչ՝ իրական ժամանակում ձայնային շփման հնարավորություն եւ գրաֆիկական փաթեթներ:

Ինչ վերաբերում է հավելվածի տեսքին, ապա համահեղինակները համոզված են, այն շատ պարզ է եւ հասկանալի, ավելորդ վանդակներ կամ գործիքներ չկան, խճճվելու հավանականություն նույնպես:

Եթե դեռ չեք օգտվել այս հավելվածից կարող եք ներբեռնել ու փորձել ծրագրի հնարավորությունները:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930