Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապղծության մեջ մեղադրված մարզիչն ինքնասպան է եղել

Սեպտեմբեր 22,2015 21:39

Մանկապղծության եւ մանկական պոռնո ֆիլմերի արտադրության մեջ մեղադրված սպորտային մարմնամարզության ԱՄՆ-ի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Մարվին Շարպի դին շաբաթ օրը հայտնաբերվել է բանտի իր խցում: Այս մասին տեղեկացնում է NBC Sport-ը:

Շարպն աշխատել է 2008 թվականի ԱՄՆ օլիմպիական հավաքականի երկու մարզուհիների հետ, իսկ 2010-ին ճանաչվել է այդ երկրում սպորտային մարմնամարզության լավագույն մարզիչ: Նա ձերբակալվել էր այս տարվա օգոստոսի 24-ին այն բանից հետո, երբ ոստիկանությունը ներխուժել էր նրա բնակարան եւ խուզարկությամբ հայտնաբերել մերկ անչափահաս մարզիկների հազարավոր լուսանկարներ: Ինքը՝ մարզիչը,  այդ լուսանկարների առկայությունը բացատրել է նրանով, որ ցանկացել է պատկերել մարմնի մարզական կառուցվածքի գեղեցկությունը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930