Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը ներկա է գտնվել «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն»-ի բացմանը

Սեպտեմբեր 24,2015 19:46

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն»-ի բացման արարողությանը: Բացումը կատարել են Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը և կենտրոնի հիմնադիր, ամերիկահայ բարերար Վահե Կարապետյանը:

serj sargsyan-vahe karapetyanԵրևանի Զաքարիա Քանաքեռցու 1 հասցեում գտնվող և 5000քմ տարածք զբաղեցնող՝ «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն»-ի շենքը միությանը նվիրաբերել է բարերար Վահե Կարապետյանը: Նախատեսված է, որ կենտրոնը կդառնա հայրենիք-սփյուռք հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված ՀԲԸՄ-ի առաքելության գործնականացման, Հայաստանում նրա ընդլայնվող ներկայության և գործունեության, ինչպես նաև սփյուռքահայ ու հայաստանաբնակ երիտասարդների միջև կապերի սերտացմանը նպաստող հայաստանակենտրոն ծրագրերի իրականացման կարևոր օջախ և կամուրջ: Այստեղ կիրականացվեն երիտասարդական, մշակութային և կրթական տարաբնույթ ծրագրեր, կկազմակերպվեն աշխատաժողովներ ու հանդիպումներ:

Կենտրոնն իր հարկի տակ կհյուրընկալի նաև ՀԲԸՄ-ի ամենամյա ամառային ծրագրերի մասնակից ու տարբեր երկրներից ժամանող հարյուրավոր սփյուռքահայ երիտասարդների և դպրոցական խմբերի:

Նախագահը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել գործունեության համար ստեղծված պայմաններին ու կենտրոնի հետագա զարգացման ծրագրերին: Սերժ Սարգսյանն այցելել է նաև կենտրոնի առաջին մասնաշենքում տեղակայված «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ գրասենյակ, որն աջակցություն է ցուցաբերում գրասենյակ դիմող սիրիահայերին:

Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ ավարտվել են կենտրոնի 3-րդ մասնաշենքի վերակառուցման նախագծային աշխատանքները, որտեղ ևս իրականացվելու են ՀԲԸՄ երիտասարդական ու մշակութային ծրագրեր:

Կենտրոնի բացման արարողության շրջանակներում ՀԲԸՄ-ի կողմից Վահե Կարապետյանին շնորհվել է Միության բարերար անդամի կոչում: Բարերարը պարգևատրվել է նաև ՀԲԸՄ ոսկե մեդալով:

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930