Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդավանի վիրավորների վիճակը բարվոք է, նրանցից մեկը ԲԿ-ից  տուն է գնացել

Սեպտեմբեր 24,2015 22:59

Նրանք  ստացել են բեկորային վնասվածքներ

 

Այսօր երեկոյան ադրբեջանական ռմբակոծությունից վիրավորվել էին Տավուշի մարզի  Բերդավան գյուղի բնակիչներ, 1953թ. ծնված Արփիկ Մարալչյանը եւ 1972թ. ծնված Արմեն Հախվերդյանը: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ Ա.  Մարալչյանը այժմ բուժում է ստանում ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքում, նրա վիճակը բարվոք է:  Նա ստացել  է սրունքի թափանցող վերք:

Արմեն Հախվերսյանը բեկորային վնասվածք է ստացել թեւից: Նա Նոյեմբերյանի ԲԿ-ում բուժօգնություն  ստանալուց հետո իր  տուն է տեղափոխվել:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930