Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրային մերսման թերապիան արդեն հասանելի է մանկատան սաներին

Սեպտեմբեր 25,2015 21:13

Այսուհետ Մարի Իզմիրլյանի անվան մասնագիտացված մանկատան սաները   հնարավորություն կունենան օգտվել  ջրայինթերապիայի, մերսման, բուժական ֆիզկուլտուրայի, ֆիզիոթերապիայի, մարմնակրթության, հատուկ նեղ մասնագիտականկենտրոնների վերականգնողական  լայն հնարավորություններից: Սեպտեմբերի 25-ին նորաստեղծ կենտրոնը ներկայացվել է արարողությանը ներկա պաշտոնական հյուրերին:

Հիդրոթերապիայի կենտրոնում  բուժ-վերականգնողական և շտկողական աշխատանքները հաշմանդամություն ունեցողերեխաների առողջության վերականգման վրա էական ազդեցություն կունենա: Նորաստեղծ կենտրոնի բազմաֆունկցիոնալռեսուրսները կարևոր են հատկապես  հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների համար:

Նորացվել և ընդլայնվել է  նաև մասնագիտական մանկատան լվացքատուն-չորանոցի տարածքը, որի գործարկմամբ առավելարդյունավետ կկազմակերպվի մանկատանը խնամվող հատուկ կարիքներով երեխաների հիգիենայի հետ կապված խնդիրները:

Այսօր կենտրոնի բացման արարողությանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էդուարդ Գևորգյանը, Ընտանիքի, կանանց և երեխաների վարչության պետ` ԳեղանուշԳյունաշյանը, ԱՄՆ-ի SOAR հիմնադրամի նախագահ` Ջորջ Յաղուբյանը և մանկատան բարեկամներ:

Մանկատան վերականգնողական կենտրոնում հիդրոթերապիայի կենտրոնի կառուցումը, կահավորումը, ինչպես նաևլվացքատուն-չորանոցի ստեղծման ֆինանսավորումն իրականացվել է ԱՄՆ-ի SOAR հիմնադրամի հովանավորությամբ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության

հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930