Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ գործ ունի այդ ամենի մեջ նրա երեխան. Ypc.am

Սեպտեմբեր 26,2015 23:05

Անցյալ շաբաթ հայաստանյան հասարակությունը փոթորկած, քաղաքացիական շարժման առաջնորդ ներկայացող և Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած մեր հայրենակից Վ. Մարտիրոսյանի առաքելությունը մեզ համար կարծես թե կարելի է սպառված համարել: Նորություններ կարող են լինել, երբ Բաքուն որոշի նրա վերջնական ճակատագիրը՝ թողնե՞լ, որ նա գնա եվրոպական որևէ երկիր, պահել իր մո՞տ՝ համենայն դեպս, թե՞ …Աստված գիտե: Նրա առաքելությունը՝ գուցե, սակայն թեման չի կարելի սպառված համարել: Եվ ահա՝ թե ինչու:

Ինչպես ցանկացած շոկահարույց  իրադարձություն, այս պատմությունն էլ մի փոքր՝ թերևս օրերի ժամանակ էր պահանջում՝ ընկալել-մարսելու և վերլուծելու համար: Մեկնաբանությունների ու վերլուծությունների պակաս չի զգացվում: Բացահայտվում են նաև մանրամասներ՝ մեր հայրենակցի կյանքից ու գործունեությունից, խառնվածքից, դեռևս մեր երկրում հայտնած մտադրություններից, ընտանեկան դրությունից և այլն: Այս ամենի մասին իմանալով և գրելով՝ լրատվամիջոցները, ենթադրում ենք, փորձում են իրենք հասկանալ և իրենց լսարանին էլ օգնել՝ հասկանալու այդ մարդու արարքի տրամաբանությունը, դրդապատճառները: Այսինքն այդ մանրամասները ինքնանպատակ չեն հայտնվում ԶԼՄ-ներում և սոցցանցերում:

Իսկ ի՞նչ գործ ունի այդ ամենի մեջ նրա ԵՐԵԽԱՆ: Ի՞նչ է օգնում բացահայտել կամ հասկանալ նրա կերպարը:

Սկսած ժողովրդական բանահյուսությունից մինչև Երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիա, մարդկությունը հենց տվյալ դեպքերի համար է ձևակերպել՝ «Երեխան պատասխանատու չէ ծնողների արարքների համար» արտահայտությունը: Անգամ, կարելի էր ավելացնել՝ առավել ևս, եթե ծնողը չի խորշում և ինքն է փորձում է օգտագործել նրան:

Եթե ծնողը երեխային գիրկը դրած, մեր երկրի հետ պատերազմական վիճակում գտնվող երկրի մայրաքաղաքում նստած մամուլի ասուլիսում հայտարարում է, որ իր ընտանիքին Հայաստանում վտանգ է սպառնում, դա դեռ առիթ, նույնիսկ պատճառ էլ չէ, որ մեր ԶԼՄ-ներն էլ, ադրբեջանականների նման, հրապարակեն երեխայի լուսանկարը՝ առանց քողարկման որևէ միջոց ձեռնարկելու:

Ընդհանրապես այս պատմության մեջ ամենախոցելին հենց երեխան էր: Եվ ոչ միայն այն պատճառով, որ իր ծնողներն այդ ճանապարհն են ընտրել իրենց՝ դեռ հայտնի չէ՝ ինչի համար: Այս երեխայի ապագան հավասարապես վտանգեցին՝ նախ նրա ծնողները, հետո նաև՝ ադրբեջանական և հայաստանյան լրատվամիջոցները՝ նրա դեմքը առանց քողարկելու ի ցույց դնելով ողջ աշխարհին, զրկելով նրան՝ ապագայում սեփական ընտրությունը կատարելու հնարավորությունից: Պարզ է, որ հիմա կտեղան սոցիալական ցանցերում առանց այս էլ առատությամբ շրջանառվող կարծիքները, թե երեխան, միևնույն է, գնաց-կործանվեց, քանի որ այլևս երբեք չի կարող դուրս գալ ծնողների ընտրած ճանապարհից: Սակայն դա մեր՝ լրագրողների՛ որոշելիք հարցը չէ:

Ինչ էլ հետագայում պատահի, առնվազն լրագրողները չպետք է նպաստեն նրան «իզգոյ» դարձնելու գործընթացին: Հակառակը, լրատվամիջոցները, երեխայի թեման շոշափելիս, պետք է փորձեին շտկել նրա ծնողների կողմից իրեն արդեն իսկ հասցված վնասը, կամ գոնե՝ առավել չխորացնեին այն:

 

Հրապարակումն ամբողջությամբ՝ ypc.am կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Karen says:

    Մինչև 90 ական թվականները Գերմանիան ինչպես Ռուսաստանի այնպես էլ Հայաստանի համար համարվում էր թշնամի երկիր,այդ ինչ պատահեց որ այդ թվերին ծնված գրկանոց երեխաները որոնց պապերը զոհվել են գերմանացիների ագրեսիայից,այժմ ինքնակամ հանձնվում են Գերմանիային որպես փախստական և չեն համարվում դավաճաններ,և հասարակությունը դրան նորմալ է արձագանքում:Այս հոդվածի փոքրիկը մինչև մեծանա երևի այդ ժամանակ ադրբեջանն էլ եվրոպական արժեքների կրող երկիր հանդիսանա և փոքրիկի վրայից կջնջվի իր ծնողների դավաճանի խարանը,ինչպես ներկայիս Գերմանիա փախնող հայ երիտասարդների վրայից,որոնք պատճառաբանում են սոցիալական վիճակը,..չնայած հայրենականի դեռ կենդանի մնացած Վետերանները այդպես չեն կարծում…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930