Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ նոյեմբերի 15-ը ադրբեջանական մանաթը կարժեզրկվի կիսով չափ

Սեպտեմբեր 27,2015 20:05

Վրաստանի Թեքալի գյուղում  ոչ պաշտոնական զրույցի ժամանակ ադրբեջանցիները մեզ հայտնեցին, որ  Ադրբեջանի կենտրոնական բանկը իր պահուստներից մեծ քանակի արտարժույթ է վաճառում, սակայն դա էլ չի օգնում , մանաթի արժեզրկումը շարունակվում է, մինչեւ նոյեմբերի 15-ը մեկ դոլարը կարժենա 1.5 մանաթ: Նշենք, որ ներկայումս մեկ մանաթի արժեքը գրեթե հավասար է ամերիկյան դոլարին:

Ադրբեջանցիները հայտնեցին, որ այդ երկրի շրջաններում մեծ է գործազրկությունը, որի պատճառով բնակիչները ստիպված դառնում են պայմանագրային զինծառայող, սահմանագոտում իրենց կյանքը վտանգի են ենթարկում, զոհվում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930